Մասիս Մելքոնյանն այլևս պետք չէ նրանց․ նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին
Sat, 14 Nov 2026 17:45:11 +0400
Դատավոր Մասիս Մելքոնյանը ազատազրկման դատապարտեց հերոս Մխիթարի հայր Գարիկ Գալեյանին: Դատապարտեց առավելագույն ազատազրկման այն դեպքում, երբ քրեական օրենսգրքով այդպիսի պատիժ նշանակվել չէր կարող:
Մասիս Մելքոնյանը առերևույթ հանցանք էր կատարել, բայց ԲԴԽ-ն անգամ կարգապահական խախտում չարձանագրեց:
Մասիս Մելքոնյանն այդ ժամանակ իրենց պետք էր: Այսօր ԲԴԽ-ն այլ կարծիքի է: Մասիս Մելքոնյանն այլևս պետք չէ:
Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին:
Վահան Հովհաննիսյանի էջից