Նավերի բախումից 32 մարդ է տուժել․ Դոնալդ Թրամփ
Sat, 14 Nov 2026 22:00:33 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում նավերի բախման հետեւանքով տուժել է երեսուներկու մարդ։ Բախվել էին բեռնատար լցանավն ու գետային ճամփորդական զբոսանավը։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Մերձափնյա անվտանգության ծառայությանը եւ իրավապահներին ու փրկարարներին՝ իրականացված փրկարարական աշխատանքների համար։ Զբոսանավի վրա եղել է 150 մարդ։