Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են
Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400
Գերմանական BMW-ն ամերիկյան շուկայից հետ է կանչում մոտ 721 հազար ավտոմեքենա։ Հայտնաբերվել է խոտան, որը կարող է մեքենաներում դառնալ հրդեհի պատճառ։ Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչության () ներկայացրած հաղորդագրությունը։
Համաձայն դրա, NHTSA-ը հորդորել է ավտոմեքենաների տերերին իրենց մեքենաները կայանել բացօթյա կայանատեղիներում, շենքերից եւ այլ մեքենաներից հեռու։ BMW-ն հայտարարել է, որ հրդեհի տասը դեպքի մասին ահազանգից հետո սկսել է աշխատել հայտնաբերված խոտանը վերացնելու ուղղությամբ։