Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Sun, 15 Nov 2026 09:30:58 +0400


Խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հերթական տպավորիչ հաղթանակն է տարել Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF Abu Dhabi (Real American Freestyle) մրցաշարում։

Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում Ծառուկյանի մրցակիցը բրազիլացի հայտնի մարտիկ Նեյման Գրեյսին էր։ Հանդիպումն անցկացվել է միջանկյալ քաշային կարգում՝ Crossover ձևաչափով, և ավարտվել հայ մարզիկի լիակատար առավելությամբ։ Արդեն առաջին ռաունդում Ծառուկյանը 10։0 հաշվով առաջ է անցել և տեխնիկական գերազանցությամբ ժամանակից շուտ հաղթանակ տարել։

Սա Արման Ծառուկյանի 9-րդ հաղթանակն էր Real American Freestyle լիգայում (նրա ցուցանիշն այս պրոմոուշենում 9 հաղթանակ է և 1 պարտություն)։ RAF-ում Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 28-ին` մրցելով ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ:

Հիշեցնենք, որ հայ մարտիկը հանդիսանում է RAF լիգայի միջին քաշային կարգի գործող չեմպիոնը, սակայն Գրեյսիի դեմ գոտեմարտը տիտղոսային չէր։ Ինչ վերաբերում է բրազիլացուն, ապա նա կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը մրցաշարում (0-2)։ Փոխանցում է Armsport.am-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարտադիր պահանջ․ հիշեցում

Պարտադիր պահանջ․ հիշեցում Sun, 15 Nov 2026 09:15:43 +0400 Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝…

30 րոպե ago

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Sun, 15 Nov 2026 09:00:33 +0400 Նոյեմբերի 14-ին՝ ժամը…

45 րոպե ago

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

10 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

10 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

10 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

10 ժամ ago