Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան գրոհել է Ռուսաստանի վրա
Sun, 15 Nov 2026 11:00:09 +0400
Անցած գիշեր ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:
«Այս գիշեր Տագանրոգում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները», – գրել է Սլյուսարը տելեգրամյան ալիքում։
Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին ու մտերիմներին:
Սլյուսարի տվյալներով՝ 4 մարդ՝ 3 տղամարդ և մեկ կին, վնասվածքներ են ստացել մայրուղու վրա և բենզալցակայանում գտնվող իրենց ավտոմեքենաների վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով:
Ընդհանուր առմամբ, անցած գիշեր օդային հարձակումը հետ մղելու ընթացքում Տագանրոգ և Դոնի Ռոստով քաղաքներում և մարզի 7 շրջաններում ոչնչացվել է մոտ 50 ԱԹՍ:
Իր հերթին Նիժնեկամսկի (Թաթարստան) քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտներ ու բնակելի տուն: Կան տուժածներ։