Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը

Sun, 15 Nov 2026 12:15:05 +0400


Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրում ուժերն է չափել ռուսաստանցի անվանի շախմատիստ Յան Նեպոմնյաշչիի հետ։

Նոյեմբերի 14-ին կայացած դիմակայության առաջին պարտիայում Մարտիրոսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով։ Հավասար պայքարում ընթացած հանդիպման 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը։

Պատասխան պարտիայում, որտեղ հայ շախմատիստը հանդես էր գալիս սևերով, պայքարը լարված և փոփոխական ընթացք է ունեցել։ Թեև Նեպոմնյաշչին մի քանի անգամ դիրքային առավելություն է ստացել, Մարտիրոսյանին հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը։ Սակայն վճռորոշ է դարձել 32-րդ քայլը․ Հայկի 32…g4 քայլից հետո ռուսաստանցի գրոսմայստերը ստացել է կայուն հաղթական դիրք և 42-րդ քայլին ստիպել մեր շախմատիստին անձնատուր լինել։

Այսպիսով, խաղային օրվա երկու պարտիաների արդյունքում վաստակելով 1 միավոր՝ Հայկ Մարտիրոսյանը 11 միավորով նահանջել է C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ Առաջատարը 12 միավորով նիդերլանդցի Անիշ Գիրին է։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում՝ նոյեմբերի 13-ին, Հայկ Մարտիրոսյանը փայլուն հաղթանակ էր տարել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ (առաջին պարտիայում հաղթել էր սպիտակներով, իսկ երկրորդն ավարտել ոչ-ոքի)՝ միանձնյա գլխավորելով խմբի աղյուսակը։

Հավելենք, որ մրցաշարի խմբային փուլում 24 շախմատիստներ բաժանված են 4 խմբի (6-ական մասնակից)։ Յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց դեմ անցկացնում են երկու պարտիա՝ գույների փոխատեղմամբ (հաղթանակը գնահատվում է 3, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր)։ Վաղը՝ նոյեմբերի 15-ին, Մարտիրոսյանի մրցակիցը կլինի հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Միշրան։ Հայտնում է Armsport.am-ը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից

Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից Sun, 15 Nov 2026 12:07:42 +0400 Հնդկաստանի Մադհյա Պրադեշ…

20 րոպե ago

Պատմական հանդիպումը ինտրիգրային է․ ինչի՞ն է դեմ Պեկինը

Պատմական հանդիպումը ինտրիգրային է․ ինչի՞ն է դեմ Պեկինը Sun, 15 Nov 2026 12:00:34 +0400 Չինաստանի…

28 րոպե ago

Ուշադրություն․ հասանելի կլինի նոյեմբերի 14-ից

Ուշադրություն․ հասանելի կլինի նոյեմբերի 14-ից Sun, 15 Nov 2026 11:45:19 +0400 Նոյեմբերի 14-ից հասանելի են…

43 րոպե ago

Իրանը հարվածեց․ լարված է

Իրանը հարվածեց․ լարված է Sun, 15 Nov 2026 11:30:59 +0400 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը…

57 րոպե ago

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Sun, 15 Nov 2026 11:13:21 +0400…

1 ժամ ago

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան գրոհել է Ռուսաստանի վրա

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան գրոհել է Ռուսաստանի վրա Sun, 15 Nov 2026 11:00:09 +0400…

1 ժամ ago