Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում
Sun, 15 Nov 2026 13:30:04 +0400
Բեռնատար եւ ուղեւորատար օդանավներ են բախվել ամերիկյան Մայամիի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է CBS-ը։ Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկությունների, բախվել են UPS ավիաընկերության Boeing 767-ն ու Copa Airlines-ի Boeing 737-ը։ Նրանք իրար հարվածել են թեթեւակի՝ օդանավակայանում՝ թռիչքային խաչաձեւվող ուղու վրա։ Օդանավներից մեկը ժամանել է, մյուսը՝ պատրաստվել թռիչքի։ Միջադեպն օդանավակայանի ընդհանուր աշխատանքային ռեժիմի վրա չի ազդել։ Կան տուժածներ, որոնց մոտ վնասվածքները ծանր չեն։ Հոսպիտալացվածներ չկան։