Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Sun, 15 Nov 2026 18:30:55 +0400


Ռուսաստանը պահանջել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվի եվրոպական դաշնակիցներին միջուկային պաշտպանության երաշխիքներ տրամադրելուց՝ այդ պայմանը ներառելով Ուկրաինայում պատերազմի կարգավորման իր պահանջների շարքում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով ռուս բանակցողների պատրաստած փաստաթղթին։

Պարբերականը նշում է, որ բրիտանական միջուկային սուզանավերը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համակարգի մաս են կազմում։ Եվրոպայում, Ռուսաստանից բացի, միջուկային զինանոց ունեն միայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ֆրանսիան եվրոպական տասը երկրների հետ աշխատում է Ռուսաստանի դեմ միջուկային զսպման նոր մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Մարտի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն առաջին անգամ կարող է միջուկային զենք կրող ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել դաշնակից երկրների տարածքներում։Սակայն Մոսկվայի պահանջները չեն սահմանափակվում միայն միջուկային պաշտպանությամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանը նաև պահանջում է ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից, Ֆինլանդիայի հեռացում դաշինքից, ինչպես նաև երաշխիքներ, որ արևմտյան երկրներն իրենց զորքերը չեն տեղակայի Ուկրաինայում։Ըստ պարբերականի՝ Մոսկվան պատրաստ է հրադադարի հարցը քննարկել միայն այդ պայմանների կատարման դեպքում։

Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է դադարեցնել Ուկրաինային արևմտյան սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները, ինչպես նաև բացառել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Միաժամանակ Ռուսաստանը մտադիր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Մոսկվան չի առարկում Ուկրաինայի անդամակցությանը՝ պայմանով, որ Կիևը չմասնակցի ԵՄ ընդհանուր պաշտպանական քաղաքականությանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Sun, 15 Nov 2026 19:15:00…

13 րոպե ago

Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը

Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը Sun, 15 Nov 2026 19:00:44…

27 րոպե ago

Իրազեկման նոր օր․ Շարունակում ենք ակցիաները՝ ի գործ․ Կարապետյան

Իրազեկման նոր օր․ Շարունակում ենք ակցիաները՝ ի գործ․ Կարապետյան Sun, 15 Nov 2026 18:56:59 +0400…

31 րոպե ago

Քաղաքացիները զանգում էին իրենց հարազատներին․ Նարեկ Կարապետյան

Քաղաքացիները զանգում էին իրենց հարազատներին․ Նարեկ Կարապետյան Sun, 15 Nov 2026 18:47:52 +0400 Քաղաքացիները զանգում…

40 րոպե ago

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով Sun, 15 Nov 2026 18:45:36 +0400 Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր…

42 րոպե ago

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել Sun, 15…

1 ժամ ago