Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են

Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400


Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբ նեղուցին հարակից տարածքներից իրենց զորքերի դուրսբերման և երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարության մայրաքաղաք Ադեն վերատեղակայման մասին, հաղորդում է The National-ը։

«Հարավային զինված ուժերը վերաբաշխման գործողություն են իրականացնում Դուբաբա օդանավակայանից և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի տարածքից, որը գտնվում է Թաիզ նահանգապետարանից արևմուտք», – ասվում է զինված ուժերի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ բացատրվում է, որ «այս քայլը թելադրված է մայրաքաղաք Ադենի և նրա հարևան նահանգների պաշտպանության, ինչպես նաև առաջնագծի ամրապնդման և առկա սպառնալիքներին արձագանքելու առաջնահերթությամբ»։

Կառավարամետ ուժերը վստահեցրել են, որ զորքերի վերաբաշխումը պետք է նաև օգնի ճեղքել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքի՝ Թաիզ ապստամբական ուժերի կողմից պաշարումը։

Հայտարարության համաձայն, զորքերի վերաբաշխումը տեղի է ունենում Եմենի կառավարության հետ դաշնակից արաբական կոալիցիայի աջակցությամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը» Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400 Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված…

12 րոպե ago

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

20 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

42 րոպե ago

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Sun, 15 Nov 2026 19:42:19…

45 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում…

57 րոպե ago

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Sun, 15 Nov 2026 19:15:00…

1 ժամ ago