Օրերն անցնում են, Նիկոլը չաղանում է, իսկ մեր խնդիրների վերջը չի երևում

Օրերն անցնում են, Նիկոլը չաղանում է, իսկ մեր խնդիրների վերջը չի երևում

Sun, 15 Nov 2026 20:46:14 +0400


Եթե աշխարհում գոյություն ունենար «Պետությունը հիմքից քանդելու» անվանակարգով միջազգային մրցանակ, ապա վստահաբար կարող էինք հպարտանալ, որ այդ մրցանակի հաղթողը մեր հայրենակից Նիկոլ Փաշինյանն է։ Ավելին՝ դժվար կլիներ գտնել մեկին, ով այդ գործում նրա հետ կմրցեր։

«Կե՛ր, խմի՛ր, Նազա՛ր ջան, աշխարհը խալի է ոտքիդ տակ» հեքիաթը Նիկոլ Փաշինյանի համար իրականություն է դարձել։ Նա շրջագայում է, վայելում իշխանության ընձեռած հնարավորությունները, իսկ երկրի ներսում կուտակված խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Սակայն այդ շրջագայություններն ու իշխանական հարմարավետությունը նրա անձնական բյուջեի հաշվին չեն։ Դրանց գինը վճարում է պետությունը՝ թե՛ պետական բյուջեից ծախսվող միջոցներով, թե՛ մեր երկրի ապագայի համար բաց թողնվող հնարավորություններով։

Ամեն անգամ, երբ Հայաստանի համար իսկապես առաջնահերթ հարցեր են քննարկվում, երբ տարածաշրջանային զարգացումները պահանջում են լուրջ դիվանագիտական աշխատանք և հստակ դիրքորոշում, Փաշինյանը նախընտրում է շրջագայելու նոր ուղղություններ գտնել։ Եվ նա հայտնվում է այնպիսի երկրներում ու միջոցառումներում, որոնց մասնակցության կարևորությունը Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից, մեղմ ասած, առնվազն հարցեր են առաջացնում։

Մինչ աշխարհը վերադասավորում է իր ուժերը, տարածաշրջանը եռում է, իսկ մեր շուրջը ձևավորվում են նոր մարտահրավերներ ու վտանգներ, Նիկոլ Փաշինյանը զբաղված է բլոգերությամբ։ Եվ սա, թերևս, ամենատխուրն է, քանզի կառավարությունը կարծես վերածվել է մեկ հոգու անձնական մեդիահարթակի, իսկ կառավարության ղեկավարը օրեցօր նվազող լսարանով բլոգեր է դարձել, որն անընդհատ նոր տեսարժան սցենարներ է հորինում, որ լսարանը չկորցնի: Եվ դրա համար ստիպված է ավելի ու ավելի իջնել, ցածր պահանջմունքներով հանրության հետաքրքրությունը պահպանելու համար: Եվ հիմա արդեն ոչ թե պետության խնդիրներն են բլոգի թեման, այլ ծաղրածուի, շոումենի հնարքները: Եվ հեռու չէ այ օրը, որ դիտումների քանակն ապահովելու համար ոչ թե տեսախցիկի առաջ փողկապ կկապի կամ կոշի կհագնի, այլ ուղղակի կհանվի: Ինչեր չես անի հանուն քո սիրելի հանդիսատեսի:

Իսկ մենք կշարունակենք ուրախանալ, ծաղրել, մեկնաբանել նրա հերթական տեսանյութը՝ մոռանալով, որ այդ ամենի հետևում իրական պետությունն է ոչնչանում, իրական վտանգներն ու չլուծված խնդիրներն են գլուխ բարձրացնում:

Ինքը մոռացել է, որ պետությունը սոցցանցային հարթակ չէ, իսկ վարչապետի պաշտոնը՝ անձնական բլոգ վարելու հնարավորություն, իսկ մե՞նք։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հզոր փոթորիկ է մոլեգնել․ ավերածություններ կան

Հզոր փոթորիկ է մոլեգնել․ ավերածություններ կան Sun, 15 Nov 2026 21:00:51 +0400 Ինդոնեզիայում հզոր փոթորիկ…

12 րոպե ago

Այսքան ման եկանք, մենք այդ մեկ հոգուն էլ չենք գտել․ Նարեկ Կարապետյան

Այսքան ման եկանք, մենք այդ մեկ հոգուն էլ չենք գտել․ Նարեկ Կարապետյան Sun, 15 Nov…

23 րոպե ago

#Ուղիղ․ Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը»

#Ուղիղ․ Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» Sun, 15 Nov 2026 20:33:28…

39 րոպե ago

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞ Sun, 15 Nov 2026 20:30:19 +0400 Ադրբեջանի մեդիայի…

43 րոպե ago

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը» Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400 Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված…

57 րոպե ago

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

1 ժամ ago