Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել
Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400
Վրաստանում հնագետները Մարնեուլիի շրջանում իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերել են պալատական համալիրի ավերակներ։ Դրանք թվագրվում են 5-6-րդ դարերով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության Ազգային գործակալությունը։ Պեղումները իրականացվում են Մարնեուլիի համայնքի Մեորե Կեսալո գյուղի տարածքում։ Գտածոն իրենից ներկայացնում է պալատական շենքի հիմքերի ոչ բարձր հատվածը։ Այն գտնվում է գետի մոտ՝ անդունդի եզրին։ Նախնական գնահատումների համաձայն՝ այն եղել է տեղի իշխանի պալատը։ Կամ էլ պատկանել է ինչ որ մեծատոհմիկ իշխանական այլ տոհմի։ Պեղումները շարունակվում են։