Դժգոհել է ինտերնետի արագությունից
Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Starshield արբանյակային ինտերնետ կապի արագության սահմանափակումների պատճառով ուկրաինացիները չեն կարողանում արդյունավետ կերպով չեզոքացնել «Շահեդ» տիպի ԱԹՍ-ները։ Նա մանրամասնել է, որ ժամում 161 կմ արագություն զարգացնելու ընթացքում ուկրաինական «որսացող դրոնները» կորցնում ն կապը եւ չեն կարող խոցել ռեակտիվ դրոններին։ Նա հայտարարել է, որ դրանով է պայմանավորված, որ ռուսները կարողանում են հաջողությամբ խոցել ուկրաինական էներգետիկ օբյեկտները։ Զելենսկին նաեւ ասել է, որ վերջին յոթ օրերի ընթացքում Ռուսաստանը կիրառել է 2300 հարվածային ԱԹՍ, 1590 կառավարելի ավիառումբ եւ 15 տարբեր տիպի հրթիռներ։