Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են

Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են

Mon, 16 Nov 2026 09:45:46 +0400


Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման 5-ամյակի առիթով տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացնում էր իր ձեռքբերումները:
Սակայն, ինչպես և սպասելի էր, Պապիկյանը չնշեց իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների (2023 թ., Տեղ-Կոռնիձոր հատված), ամրացված ու ընդլայնված ադրբեջանական ենթակառուցվածքների, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ու նախկինում իր հռչակած հայրենիքի ադրբեջանացման մասին:

Անխոս, որպես քաղաքական թիմի առանցքային անդամ՝ Պապիկյանը նաև պատասխանատվություն ունի 44-օրյա պատերազմի, 2021-22 թթ. ադրբեջանական զավթումների և հազարավոր զոհերի համար:

Սուրեն Պապիկյանը, իհարկե, չխոսեց ԶՈւ-ում հոգևոր ծառայության քանդման, բանակում գրանցվող՝ մահվան ելքով բազմաթիվ միջադեպերի, քաղաքականացված բանակի և դրա հետևանքով բազմաթիվ սպաների հեռանալու/հեռացվելու մասին:
Երբ ներկայացվում է նոր սպառազինության ձեռքբերման մասին, երբեք չի մոռացվի գործող իշխանության տապալումների հետևանքով մի քանի միլիարդ դոլարի հասնող՝ խոցված և Ադրբեջանին որպես ավար հանձնված սպառազինության ու զինտեխնիկայի մասին:
Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելու և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են:

Ես չեմ հերքում, որ նաև ԶՈւ-ի համար արդյունավետ միջոցներ են ձեռք բերվել, սակայն այդ ամենի հետևում այն աղետալի իրականությունն է, ինչի մասին արդեն վերևում գրեցի:

Իսկ եղած ռեսուրսներն ու հնարավորություններն էլ պետք է կառավարել ու անհրաժեշտ պահին գործի դնել, իսկ դուք 2020-23 թթ. արդեն ցույց եք տվել ձեր ու ձեր թիմի պատկերացումներն ու դրանց ողբերգական հետևանքները:

Տիգրան Աբրահամյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Mon, 16 Nov 2026 11:00:21 +0400 Starshield արբանյակային կապի տերմինալների…

4 րոպե ago

Նիկոլ Փ-ն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ

Նիկոլ Փ-ն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ Mon, 16 Nov 2026 10:46:49…

18 րոպե ago

Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբերհարձակումների

Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբերհարձակումների Mon, 16 Nov 2026 10:30:50 +0400 Սոցիալական ցանցերում Ադրբեջանի…

34 րոպե ago

Նսեմացվածը Հանրային հեռուստատեսությունն է

Նսեմացվածը Հանրային հեռուստատեսությունն է Mon, 16 Nov 2026 10:15:29 +0400 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր…

49 րոպե ago

Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան

Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Mon, 16 Nov 2026 10:01:00 +0400 Այսօր Վալոդյա Գրիգորյանը…

1 ժամ ago

ՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել

ՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Mon, 16 Nov 2026 09:15:51 +0400 Մարդու իրավունքների պաշտպանի…

2 ժամ ago