Մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Գևորգյանի հիշատակը
Mon, 16 Nov 2026 12:32:46 +0400
Ազգային ժողովում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումները։
Լսումները բացելիս ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել, իր բնորոշմամբ, իշխանության ռեպրեսիվ մեխանիզմի զոհ դարձած Արսեն Գևորգյանի հիշատակը։