«Իմ մայրը ուժեղ է, երբեք չի կոտրվում»․ Արեգնազ Մանուկյանի դուստր
Mon, 16 Nov 2026 12:59:43 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ընթացքում ելույթ է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ 14-ամյա Արփի Մուրադյանը։
Իր խոսքում նա պաշտպանել է մորը՝ հայտարարելով, որ վերջինս հանցագործ չէ և չի պատրաստվում ընկրկել ստեղծված իրավիճակի առաջ։
«Իմ մայրը հանցագործ չէ, նա ուժեղ է, երբեք չի կոտրվում։ Նա շատ անգամ է այս ամբիոնից խոսել մեր երկրին սպասվող վտանգների մասին, բայց մեր երկրում հայրենասիրությունը դարձրել են դավաճանությանը հավասար մի բան։ Մեզ լռեցնել չեք կարող։ Ապագան մերն է լինելու»,- հայտարարել է Արփի Մուրադյանը։