Բա ո՞վ է ծառայելու

Բա ո՞վ է ծառայելու

Mon, 16 Nov 2026 12:52:29 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մտահոգություն է հայտնել պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների առանձին խմբերին ազատելու օրենսդրական նախաձեռնությունների առնչությամբ՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կարող է խորացնել բանակում ծառայողների թվի նվազման խնդիրը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա հիշեցրել է, որ նախկին իշխանություններին քննադատում էին այսպես կոչված «բանվորագյուղացիական բանակ» ձևավորելու համար, մինչդեռ ներկայումս քննարկվող օրենսդրական փոփոխությունները, նրա գնահատմամբ, ավելի են խորացնում այդ խնդիրը։

Պատգամավորը նշել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել երկու նախաձեռնություն․ դրանցից մեկով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, իսկ մյուսով ՆԳՆ-ն առաջարկում է նույն արտոնությունը տարածել ոստիկանական և փրկարար ծառայության ընդունված անձանց վրա։

«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ»,- հարցադրում է արել Մանուկյանը։

Նա կանխատեսել է, որ այս տրամաբանության շարունակության դեպքում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ նույնպես կարող են պահանջել նման արտոնություններ։ Որպես օրինակ՝ պատգամավորը նշել է, որ ապագայում կարող են առաջարկվել բացառություններ նաև զբոսաշրջության ոլորտի մասնագետների, «Միշլեն» մրցանակակիր խոհարարների կամ թունելագործների համար։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Մանուկյանը հիշատակել է նաև որդու օրինակը, որը Հորդանանում կրթաթոշակով սովորելու հնարավորություն ունենալով՝ վերադարձել է Հայաստան և անցել պարտադիր զինվորական ծառայություն։

Նրա խոսքով՝ որևէ էական ձեռքբերում չէր լինի, եթե որդին բանակում ծառայելու փոխարեն մեկնած լիներ արտերկիր՝ շարունակելու ուսումը։

Մանուկյանի համոզմամբ՝ աշխարհի լավագույն բուհերից մեկում ընդունվելը չպետք է ինքնաբերաբար ազատման հիմք դառնա պարտադիր զինվորական ծառայությունից։ Նա կարծում է, որ նման կրթական հնարավորություն ունեցող քաղաքացիները կարող են նախ կատարել զինվորական պարտքը, ապա շարունակել ուսումը բուհում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթերից մի հատված դուրս է մնացել. Բորիս Մուրազին` Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին

Եթերից մի հատված դուրս է մնացել. Բորիս Մուրազին` Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին Mon, 16 Nov…

17 րոպե ago

Ո՞նց եք պատկերացնում, որ այս իշխանության արդարադատության նախարարը ասեր՝ մենք մեղավոր ենք

Ո՞նց եք պատկերացնում, որ այս իշխանության արդարադատության նախարարը ասեր՝ մենք մեղավոր ենք Mon, 16 Nov…

20 րոպե ago

Կմնա՞ Մելիքյանը, թե՞ ոչ

Կմնա՞ Մելիքյանը, թե՞ ոչ Mon, 16 Nov 2026 14:15:31 +0400 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց…

29 րոպե ago

Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում

Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում Mon, 16 Nov 2026…

44 րոպե ago

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան Mon, 16 Nov 2026 13:55:59 +0400 «Նախաքննական մարմինն…

49 րոպե ago

Հեռուստաընկերությունը պարտավոր է զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում. ՀՌՀ

Հեռուստաընկերությունը պարտավոր է զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում. ՀՌՀ Mon, 16 Nov 2026 13:51:14 +0400…

54 րոպե ago