Արդյո՞ք հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել, հուսով եմ՝ ոչ

Արդյո՞ք հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել, հուսով եմ՝ ոչ

Mon, 16 Nov 2026 13:45:28 +0400


Իսկ նկատե՞լ եք, թե ինչպես ենք մենք գրեթե ընտելացել այն «գժոտ» կրկեսին, որը մշտապես բեմադրում է իշխանամետ քարոզչությունը։
Այս համատեքստում պետք է հասկանալ, որ թուրքական բանանի, նեղ կոշիկների, Հանրային հեռուստատեսության եթերում և խորհրդարանում տեղի ունեցող «տուրուդմփոցի» մասին այս բոլոր պատմությունների հետևում թաքնված է միանգամայն լուրջ իրականություն, որի հետ մենք բոլորս պետք է առերեսվենք։

Եվ վերջապես հասկանանք ամենակարևորը՝ ինչպե՞ս դիմակայել մարդկանց բարոյական անկման և անասնացման գործընթացին։ Ինչպե՞ս կանգնեցնել այդ գործընթացը։
Իսկ տեղի ունեցողը հասկանալու համար մենք անպայման պետք է վերհիշենք մարդկանց աստիճանական բարոյազրկման փուլային ժամանակագրությունը։

Առաջին փուլ՝ 2018-2020 թվականներ։

Ազգին ակտիվորեն վերածում էին լոկ ժողովրդի, որի միակ մտահոգությունը սեփական պահանջմունքների բավարարումն էր, և որը պահանջում էր սոցիալական արդարություն։
Երկրորդ փուլ՝ 2020-2025 թվականներ։

Ժողովրդին ակտիվորեն վերածում էին անդեմ բնակչության, որը մտահոգված է բացառապես բնազդներով՝ անվտանգություն՝ ամեն գնով, առատ սնունդ ու խմիչք, անզուսպ զվարճանքներ։
Երրորդ փուլ՝ 2025 թվականից մինչև այսօր։

Բնակչության վերածումը ներքին ատելությունից գազազած կենսազանգվածի, որի համար այլևս ոչինչ սուրբ չէ, ոչինչ հոգևոր չէ, ոչինչ ազգային չէ…կարևորը միայն անասնական բնազդների մակարդակի պարզունակ ցանկություններ։

Այս բոլոր գործընթացներն ուղեկցվում էին փաշինյանական քարոզչությամբ, որի հիմքում ընկած էին երկու հիմնական սկզբունք՝ վախի մշտական սերմանում և մարդկանց մոտ անիրականանալի սպասումների անդադար գեներացում։

Մարդկանց բարոյազրկման գործիքներն են բարոյական և էթիկական բոլոր արգելքների ու սահմանների վերացումը, այդ թվում՝ ամոթի զգացման և գլոբալ առումով վիրավորված լինելու ունակության կորուստը, տեղի ունեցողի դեմ ընդվզելու բացակայությունը։
Երբ հասարակությունն այլևս չունի ամոթի զգացում և տեղի ունեցողի նկատմամբ վրդովմունք արտահայտելու ունակություն, դա արդեն մարդկանց հասարակություն չէ, այլ ընդամենը բթացած, ուտող, խմող և միմյանց ատող անհատների ամբոխ։
Ինչո՞ւ է այս ամենն արվում։

Այստեղ ամեն ինչ շատ պարզ է․ եթե հասարակությունը չունի բարոյական սահմաններ, ազգային և պետական մտածողություն, ապա այն անխուսափելիորեն կործանման է դատապարտված։

Ես նկատի ունեմ իրական ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե այն նողկալի, փտած ու հակագիտական գաղափարախոսությունը, որը ծառայում է թշնամու շահերին, և որը ներկայիս իշխանությունները ներկայացնում են որպես «պետական մտածողություն»։
Արդյո՞ք փաշիստական քարոզչությանն արդեն հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել։
Հուսով եմ՝ ոչ։ Դեռևս չի հաջողվել։

Բայց շատ քիչ բան է մնացել, և վերջ… Մենք կկորցնենք ոչ միայն մեր երկիրը։ Մենք կկորցնենք ԱՄԵՆ ԻՆՉ։

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմությանը ուզում են վախեցնել, շանտաժ անել, գործարք են առաջարկում

Ընդդիմությանը ուզում են վախեցնել, շանտաժ անել, գործարք են առաջարկում Tue, 17 Nov 2026 14:41:53 +0400…

29 րոպե ago

Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․

Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․ Tue, 17 Nov 2026 13:45:48 +0400 Պարզվում…

1 ժամ ago

ԵՄ-ն քննարկում է պատերազմի մասնակից ռուսների մուտքի արգելքը Շենգենյան գոտի

ԵՄ-ն քննարկում է պատերազմի մասնակից ռուսների մուտքի արգելքը Շենգենյան գոտի Tue, 17 Nov 2026 13:30:16…

2 ժամ ago

Ավինյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին

Ավինյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին Tue, 17 Nov 2026 13:21:58 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի…

2 ժամ ago

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է Tue, 17 Nov 2026 13:15:25 +0400 Օրեր առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում…

2 ժամ ago

Թևանյանի խուց են տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ

Թևանյանի խուց են տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ Tue, 17 Nov 2026…

2 ժամ ago