Ինչու՞ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը․․․

Ինչու՞ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը․․․

Mon, 16 Nov 2026 14:45:57 +0400


Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք սկանդալների, դատական գործերի ու քննադատությունների առանցքում է եղել։ Մի երկուսը հիշեցնեմ։

2026 թվականի մայիսին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցը՝ ճանաչելով, որ Մկրտչյանը զրպարտել է նրան:

2026 թվականի հունվարին դատարանը պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել գործարար Սամվել Կարապետյանից՝ նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարությունների համար:
Հանրային և մեդիա հարթակներում առկա տեղեկությունների համաձայն՝ Հարություն Մկրտչյանի կողմից Սամվել Կարապետյանին, Սրբազանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու տեքստի մասին տվյալներ չգտա։ Սա ոչնչի մասին չի՞ խոսում։

Մի շատ հետաքրքիր փաստ արձանագրեմ։ 2026 թվականի փետրվարին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է իր ֆինանսական ու անձնական խնդիրներին՝ նշելով, որ իր մոտ «ֆորսմաժորային իրավիճակ» է եղել, ինչով էլ բացատրել է նախկինում առաջացած դժվարությունները։ Դատական համակարգում առկա գործերը («Արդշինբանկի» և «ՄՏՍ Հայաստանի» հայցերը) վկայում են, որ նա ունեցել է սպառողական վարկերի և կապի ծառայությունների չմարված պարտավորություններ։ Հարություն Մկրտչյանը 2025-ի աշնանը Վաղարշապատի ընտրություններում առաջադրվել էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ 2026 թվականի մարտի 30-ին նա հայտարարեց թիմից հեռանալու մասին՝ նշելով, որ փոշմանել է իր այդ քայլի համար։ Նա հրապարակայնորեն քննադատեց Արամ Սարգսյանի թիմին՝ ընդգծելով, որ ամբողջ Արմավիրի մարզում «Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է ավելի քիչ ձայն (745 քվե), քան ինքը միայնակ հավաքել էր Վաղարշապատում (1,241 քվե)։ Ըստ հրապարակային տվյալների և նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջի՝ նրա ներկայիս զբաղվածությունը հետևյալն է. անկախ քաղաքական մեկնաբան և հասարակական գործիչ։ Հիմա պատկերացրեք նման սկանդալային, զրպարտություններ մոգոնելու ներուժ ունեցող անձը ինչպե՞ս կարող էր չօգտագործվեր իշխանության կողմից։ Մանավանդ որ նա ուներ Ֆինանսական ,, ֆորսմաժորային վիճակ,,։ Ես չեմ պատրաստվում պնդել, թե նրա ֆինանսական խնդիրներն են պայմանավորել այսօրվա քաղաքական դիրքավորումը։ Դրա համար ապացույցներ են պետք։ Բայց միանգամայն օրինաչափ է հարցնել՝ ո՞վ է շահագրգռված նրա հանրային ակտիվացմամբ, ինչո՞ւ են նրա խոսքերը հայտնվում իշխանության համար շահավետ քաղաքական քննարկումների կենտրոնում, և ո՞րն է այդ համագործակցության իրական շարժառիթը։ Հիմա մի պահ այս ամբողջ պատկերը հավաքեք մեկ տեղում։ Դատարաններում իր հրապարակային խոսքի համար պատասխանատվության ենթարկված մարդ, ֆինանսական դժվարությունների մասին սեփական խոստովանություն ունեցող անձ, նոր քաղաքական դիրքավորում որդեգրած գործիչ։ Եվ ահա այս մարդը հայտնվում է հանրային եթերում՝ իշխանության համար ամենահարմար քաղաքական օրակարգերից մեկի շրջանակում։ Իսկապե՞ս սա պատահականությունների հաջորդականություն է։
Իսկ իշխանությանը մի խորհուրդ՝ հանրային կարծիքի վրա ազդելու համար մարդկանց ընտրելիս գոնե նրանց կենսագրությանը նայեք։ Հակառակ դեպքում սեփական քաղաքական օրակարգը պաշտպանելու փոխարեն ստիպված եք լինելու բացատրել, թե ինչու է ձեր խոսափողը հայտնվել հենց այս մարդու ձեռքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրաստանն ու Ռուսաստանը վերսկսում են դիվանագիտական կապերը

Վրաստանն ու Ռուսաստանը վերսկսում են դիվանագիտական կապերը Tue, 17 Nov 2026 16:00:54 +0400 Ռուսաստանի փոխարտգործնախարար…

13 րոպե ago

Դժգոհության ալիքը սահուն, առանց ցնցումների ուղղորդում են Փաշինյանի համար ցանկալի հունով

Դժգոհության ալիքը սահուն, առանց ցնցումների ուղղորդում են Փաշինյանի համար ցանկալի հունով Tue, 17 Nov 2026…

28 րոպե ago

Հետամնաց երկրների ուսանողներն ավելի լավատես են, քան զարգացած երկրներինը

Հետամնաց երկրների ուսանողներն ավելի լավատես են, քան զարգացած երկրներինը Tue, 17 Nov 2026 15:30:01 +0400…

44 րոպե ago

Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել

Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել Tue, 17 Nov 2026 15:23:06 +0400 Ճապոնիան հայտնել է, որ…

51 րոպե ago

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․

Տեսա՞ք՝ Նիկոլը ոնց թեման փոխեց․․․ Tue, 17 Nov 2026 15:15:11 +0400 Քաղաքական խոսույթի փոխարեն երբեմն…

59 րոպե ago

Ընդդիմությանը ուզում են վախեցնել, շանտաժ անել, գործարք են առաջարկում

Ընդդիմությանը ուզում են վախեցնել, շանտաժ անել, գործարք են առաջարկում Tue, 17 Nov 2026 14:41:53 +0400…

2 ժամ ago