Արգամ Աբրահամյանի գործով նորություն կա

Արգամ Աբրահամյանի գործով նորություն կա

Mon, 16 Nov 2026 16:30:19 +0400


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից 2023 թվականի ապրիլի 30-ին Ս.Վ.-ի սպանությունը պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես արդեն հայտնել ենք, նախաքննության ընթացքում վերոնշյալ ենթադրյալ հանցանքի կատարման համար Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը): Վերջինս կալանավորված է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ս.Վ.-ին կյանքից զրկած Գ.Հ.-ի կալանավորումից կարճ ժամանակ անց վերջինիս ընտանիքի ապրելակերպն ու ֆինանսական դրությունն էականորեն բարելավվել է, այդ թվում՝ ձեռք են բերվել և ներկայումս առկա են թանկարժեք երեք տրանսպորտային միջոցներ այն դեպքում, երբ ընտանիքի կերակրողը եղել է կալանավորված, իսկ մյուս անդամները եկամուտ գրեթե չեն ունեցել:

Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), իսկ 2024 թվականի ապրիլին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

15 քաղաքացի ոտքի է հելել, նրանք պահանջներ ունեն

15 քաղաքացի ոտքի է հելել, նրանք պահանջներ ունեն Mon, 16 Nov 2026 16:15:24 +0400 Latest…

35 րոպե ago

Ինչ պատասխան են տվել «Նոյի» ազատված աշխատողներին

Ինչ պատասխան են տվել «Նոյի» ազատված աշխատողներին Mon, 16 Nov 2026 16:12:33 +0400 Latest news…

38 րոպե ago

Երբ Ծառուկյանն էր «Նոյի» սեփականատերը, այսպիսի խնդիրներ չկային. բողոքի ակցիա

Երբ Ծառուկյանն էր «Նոյի» սեփականատերը, այսպիսի խնդիրներ չկային. բողոքի ակցիա Mon, 16 Nov 2026 16:06:18…

45 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանին որպես սիմվոլ պետք է փայփայել

Ռոբերտ Քոչարյանին որպես սիմվոլ պետք է փայփայել Mon, 16 Nov 2026 15:23:47 +0400 Latest news…

1 ժամ ago

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ Mon, 16 Nov…

2 ժամ ago

Այ փսլնքոտներ, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք

Այ փսլնքոտներ, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք Mon, 16 Nov 2026 14:47:35 +0400…

2 ժամ ago