Մերձավոր Արեւելք հավելյալ ռազմական ուժեր է ուղարկում
Mon, 16 Nov 2026 18:30:12 +0400
Ամերիկյան Ռազմա-Ծովային ուժերին պատկանող ատոմային Theodore Roosevelt ռազմական ավիակիր հածանավը առաջիկա նոյեմբերի 16-ին կհասնի Մերձավոր Արեւելք։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հաղորդման առաջիկա օրերին այն կմիանա Մերձավոր Արեւելքում գտնվող մյուս երկու ավիակիրներին։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները գոնե պաշտոնական հայտարարությունների մակարդակում պնդում է, որ դեռեւս զերծ է մնալու լայնածավալ պատերազմն Իրանի դեմ վերսկսելուց։