«Շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնայի Դիլիջան այցի ժամանակ»

«Շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնայի Դիլիջան այցի ժամանակ»

Mon, 16 Nov 2026 21:15:54 +0400


Դիլիջան համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վարդան Ավագյանը Ֆեյսբուքում գրառումով անդրադարձել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից իրեն ուղղված ներողություն խնդրելու պահանջին։ Վ․ Ավագյանն այդ գրառման մեջ ցավ է հայտնել, որ Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ նիստում՝ առանց քննարկման ընդունվել է ավագանու կանոնակարգը, որը պարունակում է օրենսդրական հակասություններ, տեխնիկական բացթողումներ և հստակեցման կարիք ունեցող ձևակերպումներ։ Ավելին՝ դրանում բացակայում են ավագանու բնականոն և իրավաչափ գործունեությունն ապահովող կարևորագույն դրույթները, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության առաջարկը՝ հետաձգել հարցի քննարկումն ու ընդունել լրամշակված տարբերակը, չի ընդունվել։

Վ․ Սարգսյանը հավելել է․ «Դիլիջանի նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավարի վրդովմունքը՝ կապված քարոզարշավի ընթացքում իմ կողմից Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ Դիլիջանի համայնքապետարանի դատական հայցին անդրադառնալուն, բավական զարմանալի է։ Այո, ինձ համար ցավալի է և մտահոգիչ, որ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակցի հետ կապված կա դատական գործընթաց Հայաստանում և այդ փաստի արձանագրումը ամենևին որևէ մեկին վիրավորելու մասին չէ։ Իմ որևէ հայրենակից՝ քաղաքական ամենածայրահեղ հակասության դեպքում անգամ, իմ հայրենակիցն է, երբ կա պայքար և պահանջ՝ ուղղված թշնամի պետությանը։ Շատ ուրախ կլինեի, երբ տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնյայի Դիլիջան այցի ժամանակ։ Նման դեպքերում ես կանգնած եմ իմ ցանկացած հայրենակցի կողքին՝ անկախ քաղաքական հակասություններից։ Այսքանով այս թեման համարում եմ փակված։ Ես և մեր թիմը ունենք մեկ նպատակ՝ մեր քննադատություններով, առաջարկություններով Դիլիջանը դարձնել ավելի լավը բոլորի համար»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով

«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով Mon, 16 Nov 2026 21:37:41 +0400…

12 րոպե ago

Հայտնի թենիսիստը պայքարում է օնկոհիվանդության դեմ

Հայտնի թենիսիստը պայքարում է օնկոհիվանդության դեմ Mon, 16 Nov 2026 21:30:44 +0400 Աշխարհի նախկին առաջին…

19 րոպե ago

Վաղուց ժամանակն է «Անտի-Նիկոլ» կոնցեպտից անցում կատարել «Պոստ Նիկոլ» կոնցեպտի․ Աշոտյան

Վաղուց ժամանակն է «Անտի-Նիկոլ» կոնցեպտից անցում կատարել «Պոստ Նիկոլ» կոնցեպտի․ Աշոտյան Mon, 16 Nov 2026…

25 րոպե ago

20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ

20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ Mon, 16…

41 րոպե ago

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը Mon, 16 Nov 2026 21:07:12 +0400…

43 րոպե ago

«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերին

«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերին Mon, 16 Nov 2026 21:00:15 +0400…

50 րոպե ago