Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400


Երբ եկար լավն էիր թվում, երբ եկար հույս էիր ներշնչում, բայց ինը տարի առաջ եկար ժողովրդավարություն խոստանալով՝ երկիրը հասցրիր մի վիճակի, երբ ինքդ ես դարձել այն ամենի հակապատկերը, ինչի մասին ժամանակին խոսում էիր։ Ազատ և ինքնիշխան Հայաստան խոստանալով՝ երկիրը կանգնեցրիր մի իրականության առաջ, որտեղ արտաքին ճնշումների պայմաններում ստիպված ես լինում գնալ այնպիսի զիջումների, որոնց հետևանքները կրելու է ժողովուրդը։

Տիկտոկյան հոլովակներդ այլևս չեն կարող փոխարինել պետական կառավարմանը, իսկ թիմդ այնքան է հարմարվել իշխանության վայելքներին, որ կարծես մոռացել է՝ ովքեր էին իրենք 2018 թվականին և ինչ խոստումներով էին եկել իշխանության։

Գրեթե ինը տարվա կառավարման արդյունքում այն մարդուց, ով իշխանության գալու օրերին վայելում էր հասարակության սերն ու լայն վստահությունը, դարձել ես հասարակության մեծ մասի համար անընդունելի, մերժելի քաղաքական գործիչ։ Եվ դա պատահական չէ։ Քաղաքական խոստումներին չեն կարող անվերջ փոխարինել ստերը, այդ ստերը մոռացության չեն մատնում խոստումները, իսկ պատասխանատվությունից խուսափելու համար անընդհատ թշնամիներ փնտրելու մեթոդը չի կարող հավերժ աշխատել։
Այսօր հասարակության մեջ առկա զայրույթն ու անվստահությունն օդից չեն առաջացել։ Երբ տարիներ շարունակ քաղաքական պայքարը կառուցվում է ատելության, պիտակավորման և հասարակությանը հակառակորդ ճամբարների բաժանելու վրա, այդ մթնոլորտը վաղ թե ուշ վերադառնում է նաև այն ստեղծողներին։ Չի կարելի ատելություն սերմանել և հետո զարմանալ, որ հասարակության մեջ այդքան զայրույթ կա և ձեզ ուղղված անեծք (Սրբուհի Գալյանի ականջը կանչի):

Ախր, Նիկոլ ջան, շատ հեռու գնացիր։ Ժողովուրդը քեզ իշխանություն էր տվել՝ իր կյանքը բարելավելու, երկիրն ավելի անվտանգ ու ինքնիշխան դարձնելու, արդարություն հաստատելու ակնկալիքով։ Դու այլևս այն «ժող-ջանի» վարչապետը չես, որը փորձում էր ներկայանալ որպես ժողովրդի ցավը հասկացող փրկիչ։ Քաղաքական կարգախոսներն ու տեսախցիկների առջև խաղարկվող հուզական տեսարաններն այլևս չեն կարող փոխարինել իրական արդյունքներին։

Եվ հիմա ամենակարևոր հարցը մեկն է՝ դեռ որքա՞ն ես պատրաստվում կառչած մնալ իշխանությունից՝ անտեսելով հասարակության դժգոհությունն ու չլուծված խնդիրները։

Նիկոլ ջան, երբ խոստումները սպառվում են, իսկ վստահությունը՝ կորչում, մնում է մի քայլ՝ հեռանալը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400…

3 ժամ ago

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից Tue, 17 Nov 2026 00:19:41 +0400 Ազգային ժողովի նախագահ Ռուբեն…

3 ժամ ago

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում Mon, 16 Nov 2026 23:50:02 +0400 Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ…

3 ժամ ago

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400 Շվեյցարական…

3 ժամ ago

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

4 ժամ ago

141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից

141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից Mon, 16 Nov 2026 23:00:16 +0400…

4 ժամ ago