Մի խաբվեք

Tue, 17 Nov 2026 09:00:51 +0400


Եթե կարծում եք, թե Մասիս Մելքոնյանին պատժելու փորձերը պայմանավորված են նրանով, որ իշխանությունն ուզում է՝ երկրում արդարադատություն աշխատի, դատական համակարգում ապօրինի որոշումներ կայացնող դատավորներ չլինեն, չարաչար սխալվում եք։ Այս վարույթները հարուցվում են բոլոր դատավորների վախը բռնելու նպատակով։ Դատավորները, լսելով, որ Մասիսի դեմ վարույթ են հարուցել, չեն մտածելու՝ Մասիս, բա քեզ պե՞տք էր անունդ այդպես արատավորել, այլ մտածելու են՝ երեւի մի տեղ թերացել է վերադասի հրամանները կատարելիս՝ պատժում են։

Եթե կարծում եք, որ Սամվել Ալեքսանյանի «Մեգամոլի» նկատմամբ հարուցված վարույթը՝ հողի աճուրդի խախտումների հետ կապված, պայմանավորված է նրանով, որ առհասարակ բոլոր ապօրինությունների դեմ է այս իշխանությունը պայքարում, անկախ նրանից՝ սեփականատերը յուրային է, թե հակառակորդ, նորից սխալվում եք։ Սա կարող է մի կողմից առանց խտրականության օրենքը կիրառելու իմիտացիա ստեղծելուն միտված լինել, մյուս կողմից՝ գուցե ստիպում են, որ Լֆիկը լրացուցիչ «մուծվի», կամ վախեցնում են, որ «գծից չշեղվի»։ Եթե կարծում եք, որ Փաշինյանն Անթալիայից Դուբլին բանան էր տանում, որովհետեւ ձեզ նման ամեն օր չէ, որ բանան է ուտում, կրկին սխալվում եք․ նա ամենաթանկ եւ որակյալ սնունդն է ընդունում եւ ըստ պահանջի ապրում։ Եթե կարծում եք, թե Սպիտակի գործող քաղաքապետին ուզում են ընտրություններից հեռացնել, քանի որ նա պաշտոնը չարաշահել է, եւ վերին իշխանության համար միեւնույն է․ ով որ խախտում կատարի՝ սեփական թիմակիցը, թե ընդդիմադիր հայացքներով որեւէ համայնքապետ, պատժելու են, էլի սխալվում եք։ Այս քաղաքապետին ավելի հնազանդ ու յուրային մեկով կփոխարինեն։ Առհասարակ՝ մոռացեք, որ ինչ-որ անաչառ ու օբյեկտիվ բան կարող են սրանք անել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել

«Հրապարակ». Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել Tue, 17 Nov 2026 08:45:15 +0400 Դեկտեմբերի…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են

«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Tue, 17 Nov 2026 08:15:22 +0400 Մեր տեղեկություններով,…

52 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ

«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Tue, 17 Nov 2026 08:10:03 +0400 Չնայած Տիգրան…

57 րոպե ago

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Tue, 17 Nov 2026 08:05:43 +0400 ՔՊ նորաթուխ ֆրակցիայում, պարզվում…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Բոյկոտ, թե՞ պայքար

«Հրապարակ»․ Բոյկոտ, թե՞ պայքար Tue, 17 Nov 2026 08:00:27 +0400 Արսեն Գեւորգյանի մահվանից եւ Սամվել…

1 ժամ ago

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400…

9 ժամ ago