Հարվածել են Հռոմի պապի աչքին․ ուշագրավ մանրամասներ
Tue, 17 Nov 2026 10:30:34 +0400
Ուխտավորներից մեկը համրիչով դիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի աչքին։
Միջադեպը տեղի է ունեցել Պերու կատարված ուղևորության ժամանակ, հայտնում է The Daily Telegraph-ը;
Թերթի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է հավաքված ամբոխից ինչ-որ մեկը համրիչ նետում Քահանայապետի ուղղությամբ, երբ վերջինս ավտոմեքենայով անցնում էր Լիմայում պատարագի մասնակիցների կողքով։
Հարվածից հետո Լևոն XIV-ը բռնում է դեմքն ու սկսում տրորել աչքերը։
Հայտնի չէ՝ Հռոմի պապին միտումնավո՞ր են թիրախավորել, թե ՞դա պատահական է տեղի ունեցել։