Իմ նկատմամբ գործ է հարուցվել կոռուպցիան բացահայտելու համար
Tue, 17 Nov 2026 12:25:19 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը խորհրդարանի նիստում, արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների ելույթներին, հայտարարել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը կապված է իր կողմից կոռուպցիոն դեպքերի բացահայտման հետ։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներում քաղաքական գործիչների նկատմամբ երբեմն բողոքի ակցիաների ընթացքում տարբեր առարկաներ են նետում, այդ թվում՝ ձվեր կամ յոգուրտ, սակայն նման միջադեպերը քրեական հետապնդման պատճառ չեն դառնում։
Մանուկյանը հակադրել է այդ իրավիճակը սեփական գործին՝ նշելով, որ իրեն սպառնում է հինգ տարվա ազատազրկում։ Պատգամավորի պնդմամբ՝ քրեական գործի հիմքում մանկապարտեզի համար նախատեսված միջոցների յուրացման մասին իր բարձրաձայնումներն են։
«Իմ նկատմամբ գործ է հարուցվել կոռուպցիան բացահայտելու համար»,- ասել է նա: