Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել
Tue, 17 Nov 2026 15:23:06 +0400
Ճապոնիան հայտնել է, որ նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան երկու ինքնաթիռ, որոնք ենթադրաբար ռուսական են, մտել են երկրի օդային տարածք՝ Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Օկինոսիմա կղզու մոտ։ Ինքնապաշտպանության ուժերը կործանիչներ են օդ բարձրացրել։
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան հայտարարել է, որ Տոկիոն դիվանագիտական ուղիներով խիստ բողոք է փոխանցել Մոսկվային և պահանջել կանխել կրկնությունը։
Առանձին դեպքի մասին հայտնել է նաև Հարավային Կորեան․ ռուսական ռազմական ինքնաթիռները մտել են նրա հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի։ Սեուլը, սակայն, ընդգծել է, որ իր ինքնիշխան օդային տարածքը չի խախտվել։