Ինչքան ուզում է չարախոսեն, մեկ է` մենք մեր գործն անելու ենք

Ինչքան ուզում է չարախոսեն, մեկ է` մենք մեր գործն անելու ենք

Tue, 17 Nov 2026 18:15:02 +0400


Իշխանական քարոզչամիջոցներից մեկը գրել է, որ առաջիկա օրերին սննդի անվտանգության ոլորտում հետաքրքիր բացահայտումներ են լինելու: Խոսքը հայտնի փորձագետներից մեկի` «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի մասին է, որի գործունեության վերաբերյալ, ըստ իշխանական լրատվամիջոցի, իրավապահ մարմինները կարող են ինչ որ գործողություն իրականացնել։ Իբրեւ թե փորձագետը, որը սննդամթերքի փորձաքննություններ է իրականացնում եւ հայտնաբերում, թե դրանք ինչքանով են վտանգավոր հանրության համար, տնտեսվարողներից գումար է պահանջել՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում նրանց արտադրանքի վերաբերյալ բացասական հրապարակումներ կարող են հայտնվել մամուլում: Եւ այդ գործում նրան աջակցել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հարություն Մնացականյանը: Որպես ապացույց էլ հրապարակել են Մնացականյանի և Բաբկեն Պիպոյանի եղբոր` Դավիթ Պիպոյանի համատեղ լուսանկարը: Զավեշտալի է, որ պրոֆեսիոնալ լրագրության մասին ճառեր ճամարտակող իշխանություններին սպասարկող կայքը նման նողկալի մեթոդներով ուզում է վարկաբեկել Բաբկեն Պիպոյանին, ով պետական մարմինների փոխարեն կատարում է նրանց աշխատանքը` բացահայտում է միրգ-բանջարեղենի, կաթնամթերքի, այլ սննդամթերքի մեջ առկա խախտումները եւ իրազեկում է հանրությանը: Մենք զրուցել ենք Բաբկեն Պիպոյանի հետ:

– Ինչի՞ մասին է գրել Տարոն Չախոյանի կայքը: Տեղյա՞կ եք` ինչ որ վարույթ հարուցվե՞լ է Ձեր դեմ:

– Լուրջ մի ընդունեք, սունկ կայք է, այ եթե օրինակ այս կայքի փոխարեն «Հրապարակ»-ը գրած լիներ նույն բանը, դատի կտայի, քանի որ կշիռ ունեք, բայց ի՞նչ ասեմ այս սունկ կայքին, որն անգամ հետադարձ կապի հնարավորություն չի տալիս ընթերցողին: Հերքում էլ չեմ կարող պահանջել` ոչ մի կոնտակ չկա նշված: Շատ եմ խնդրում իրավապահներին, որպեսզի մաքսիմալ արագ հետազոտեն այս ամենը: Մեր այդ նախաձեռնությունն այնպիսին է, որ մենք չենք որոշում ինչ ստուգել: Քաղաքացիները մեզ դիմում են ինչ-որ հարցով, մենք ընթացք ենք տալիս: Չկա մի ընկերություն, որ քաղաքացիներն ասեն` ստուգեք, մենք չստուգենք: Մի քանի շաբաթ քննարկվում էին գինու հարցը, այժմ գինիներն ենք ստուգում: Ինչքան ուզում է չարախոսեն, մեկ է` մենք մեր գործն անելու ենք: Ուզում են այնպես անեն, որ չաշխատենք, հետո էլ ասեն` չեն աշխատում, տեսա՞ք` մենք գրեցինք, վախեցան ու լռեցին: Չի լինելու նման բան: Ազնիվ աշխատել ենք, և շարունակելու ենք մեր աշխատանքը:

– Հանրությունը սովոր է, որ նման ստուգումներ, հետազոտություններ ոլորտի փորձագետներն իրականացնում են գրանտային ծրագրերի միջոցով: Դուք ի՞նչ միջոցներով եք ստուգումները իրականացնում, դրանք լաբորատորիա ուղարկում և այլն, այդ բոլորը ծախսերի հետ է կապված ի վերջո:

– Մենք հայտարարել ենք, որ այս պրոյեկտի գաղափարը մեզ մոտ ծագել է ընկերական զրույցի ընթացքում: Եթե ինչ-որ մեկը պատվիրում է նման բան, պատվիրում է իր շահերից ելնելով: Կաթնամթերք արտադրողների մեջ կան և նախկին իշխանությանը հարողներ, և ներկա: Քաղաքականը կարող եք բացառել: Որպեսզի ստուգումների մեջ ազատ լինենք, մենք դրամահավաք ենք կազմակերպել: Մեր նպատակն այն է, որ 500-1000 քաղաքացի 500 դրամ, 1000 դրամ փոխանցի, և մենք կարողանանք ինչ-որ ոլորտ ստուգել, ուսումնասիրել: Հիմա էլ դրամահավաք ենք կազմակերպել, որպեսզի ներմուծված կաթնամթերքը ստուգենք: 30 հազար դրամ է դեռ հավաքվել, իսկ մեզ առնվազն 500 հազար դրամ է հարկավոր, որպեսզի լաբորատոր ստուգումներ իրականացնենք:

– Իսկ կաթնամթերք արտադրողների հետո որևէ խոսակցություն, հանդիպում ունեցե՞լ եք:

– Բացարձակ, ոչ մի հանդիպում չենք ունեցել: Ես կաշկանդվածություն չունեմ, վաղը գուցե հանդիպեմ, սուրճ խմեմ, ճաշեմ նրանց հետ: Իմ թշնամին չեն կաթնամթերք արտադրողները:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանափակել են Telegram-ի հասանելիությունը

Սահմանափակել են Telegram-ի հասանելիությունը Tue, 17 Nov 2026 18:30:58 +0400 Իրաքը, հետեւելով Հորդանանի օրինակին՝ սահմանափակել…

8 րոպե ago

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Tue, 17 Nov 2026 18:24:15 +0400 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը…

15 րոպե ago

Էն ժամանակվա հեքիաթներն էլ պղծեցին

Էն ժամանակվա հեքիաթներն էլ պղծեցին Tue, 17 Nov 2026 18:00:13 +0400 Latest news from Հրապարակ…

39 րոպե ago

Պայքարում են հանուն Փաշազադեի պատվերների կատարման և Ալիևի սահմանադրական պահանջների բավարարման

Պայքարում են հանուն Փաշազադեի պատվերների կատարման և Ալիևի սահմանադրական պահանջների բավարարման Tue, 17 Nov 2026…

54 րոպե ago

Համաձայնեցնում են երեք առաջնորդների համատեղ հայտարարության տեքստը

Համաձայնեցնում են երեք առաջնորդների համատեղ հայտարարության տեքստը Tue, 17 Nov 2026 17:30:56 +0400 Ռուսաստանը, Միացյալ…

1 ժամ ago

Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք․ Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք․ Աղվան Վարդանյանի հայտարարությունը Tue,…

1 ժամ ago