Ալ Կապոնե, կամ՝ ինչպես են հայերը հաղթահարում քրեական ենթամշակույթը
Tue, 17 Nov 2026 18:45:09 +0400
Ես, կարծես, հասկացել եմ, թե որտեղ կարելի է դաս տալ ՔՊ-շնիկներին: Փողոցում շատ թե քիչ ազդեցիկ ՔՊ-շնիկ փնտրելն անիմաստ զբաղմունք է դարձել: Չկան… Բեսեդկա չեն իջնում, բակում չեն երեւում, տրանսպորտի կանգառներից չեն օգտվում… Ասես՝ այս հասարակության անդամ չեն իրենք: Տնաշեններ, ընտրությունները երեկ են ավարտվել, 725 հազար մարդ ձեզ քվե է տվել, ո՞ւր եք, ինչո՞ւ եք վախենում մարդամեջ դուրս գալուց: Ավելին ասեմ: Նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանի էսկորտից բացի, Երեւան քաղաքում ուրիշ շարասյուներ էլ են երթեւեկում: Ո՞ւմ շարասյուներն են դրանք, ո՞վ է թաքնված ուստիկանության ուղեկցությամբ տեղաշարժվող ավտոմեքենաների մեջ՝ ոչ ոք չգիտի: Ամեն ծռտի պաշտոնյայի համար փողոց են փակում: Ուզում ես կանաչ լույսով անցնել՝ պարեկը շվիշտոկով հարձակվում է վրադ, կանգնեցնում, որ մի բիրդան աղայի «Մերսեդեսն» ու ուղեկցող ոստիկանական մեքենաներն անցնեն: Էս ի՞նչ նախկին բարքեր են, այ մարդ… Բողոքում ես, որ սա երթեւեկություն չէ, էշի հարսանիք է, Նիկոլն էնտեղից, թե բա՝ մենք ոնց ասենք, այդպես եք քշելու: Այ քեզ հետաքրքիր բան: Երեւում է, չէ՞, որ այս մարդը, տանը նստած, վարորդական իրավունքը բերել տվել են ձեռքը: Բայց շատ էլ կանգ չառնենք այս խնդրի վրա, որովհետեւ դրանով, մեր բախտից, սկսել է զբաղվել վարչապետի տիկինը, եւ, հնարավոր է, ինչպես իր մյուս նախաձեռնությունները, նա այս նախաձեռնությունն էլ հասցնի իր տրամաբանական ավարտին: Նիկոլը հո չի՞ կարող նրան հակադարձել՝ ոնց ասեմ, տենց էլ քշելու ես: Ինչեւէ…
Մեր խնդիրն այլ է՝ ինչպե՞ս եւ որտե՞ղ ՔՊ-շնիկ գտնել եւ դաստիարակել: ԱԺ-ում, օրինակ, դրանցից շատ կա: Աչքիս տեսածն եմ ասում… Նրանց նույնիսկ պետք չէ սադրել, իրենք իրենցով արդեն սադրված են: Իմացել են, որ իրենց սրտի դատախազը քրեական վարույթ է հարուցել նախորդ մեծ միջադեպի կապակցությամբ, արդեն խառնվել են իրար: Էն թոշակի Արսենն ասել է՝ դե գիտեք ինչ, ԱԺ-ն այն վայրն է, որտեղ քաղաքական վեճեր կարող են տեղի ունենալ: Իբր հայտնագործություն, էլի… ԱԺ-ն այն վա՞յրն է, որտեղ իշխանական պատգամավորները, տեսնելով, որ ընդդիմությունն իրենց նեղում է, սկսում են աթոռները պոկել ու շպրտել ընդդիմության վրա: Ու էսքան բանից հետո էլ տալիս ես մի իշխանավորի «աշկին», հավարը դնում են վարչապետին, թե՝ Նիկոլ ջան, մի բան արա: Խեղճ Նիկոլն ի՞նչ անի ձեզ համար, այ քամուց քշվածներ, մեկը լինի՝ Նիկոլի համար անի, իր խայտառակությունները ծածկի: Էն հիմար բրոշկան, որ կպցրել է դոշին, խայտառակություն չէ՞: Կպցրել է ու չգիտի՝ ինչպես ազատվել այդ խայտառակությունից: Բա բանանը, բա Կամբոջայում վզին գցած, շատ ներողություն, «սրբազան կովի» վզնոցը: Հիմա էս մարդն ինչպե՞ս Վահագն Ալեքսանյանին ասի՝ քեզ մարդու պես պահիր…
Օրերս պարզվեց, որ ՔՊ-շնիկների որոշակի քանակություն կա նաեւ «Պետրոս TV-ում», այսպես կոչված՝ Հանրային հեռուստատեսությունում: Ի՞նչ են անում սրանք: Ուրեմն նախապես պայմանավորվում են, բանավեճի են հրավիրում որեւէ ընդդիմադիր գործչի ու «գլխին սարքում»: Թե բա՝ Բորիս Մուրազին չափն անցավ ու հենց ուղիղ եթերում դաս տվեց (ծեծեց) մեր Հարություն Մկրտչյանին: Է հա, ձեզ դաս տալ կարելի է միայն ուղիղ եթերում, որովհետեւ դուք ուրիշ տեղերում՝ բակերում, բեսեդկաներում, ավտոբուսի կանգառներում, մետրոյում չեք լինում: Ամեն մեկդ 4-5 ավտոյով եք երթեւեկում: Ձեր էլիտար տների պատշգամբներն էլ որ չլինեն, մաքուր օդից էլ կկտրվեք: ՔՊ-շնիկ Հարություն Մկրտչյանին ես ուղղակի կհորդորեի այս «միջադեպի» կապակցությամբ Նիկոլին կամ ՔՊ խորհրդին չդիմել: Դատախազը նաղդ գործ հարուցող է, իսկ դրանից հետո (ինչն է շա՞տ՝ կալանք տվող դատավորը) գալիս է Սրբուհի Գալյանն ու իր հաստատություններից մի «լյուքս» սենյակ տրամադրում քեզ: Հասկացա՞նք իրար, պարոն խայտառակված քաղաքագետ:
ՔՊ-շնիկների հավաքատեղիներ էլի կան: Կառավարությունը, օրինակ, կառավարական շենքերը, քաղաքապետարանները, համայնքապետարանները, մարզպետարանները: Շունը պոչը շարժում է՝ ՔՊ-շնիկի է դիպչում: Տեղ կա, որ կարող ես, առանց մտածելու, ինչքան ուժ ունես՝ ինքնապաշտպանվես: Ոչինչ, թող քեզ ծեծեն, բայց «զատո՞» կհասցնես մի երկուսի աչքի տակ «ֆանառ» թողնել: Տեսնեմ՝ ում են բողոքելու: Հիմա սրանք Նիկոլից ավելի շատ են վախենում, քան ընդդիմադիրներից: Անցել են այն ժամանակները, երբ Նիկոլն ասում էր՝ լավ եք արել, ափսոս՝ քիչ եք ծեծել ընդդիմությանը: Ի դեպ, ԱԺ-ի միջադեպի հետ կապված քրգործում Նիկոլի դրվագն էլ կա: Բա ի՞նչ էիք կարծում… Ձեզ թվում է՝ ԱԺ ՔՊ-ական բիոմասսան էդքան դուխ կունենար, որ աթոռնե՞ր պոկեր:
Օրերս մի ՔՊ-շնիկ դուրսպրծուկ ընդդիմադիր լրագրողների լուսանկարներից կոլաժ էր սարքել եւ աղտեղություն գրել բոլորի հասցեին: Դա, իհարկե, «նորմալ» է ՔՊ-շնիկի համար, բայց այդ դուռակը ավելի հեռուն էր գնացել: Նա դիպուկահարի ուղղորդող կարմիր կետեր էր պատկերել լրագրողների ճակատին՝ հասկացնելով, թե այդ լրագրողներին «պետք է գյուլլել», որպեսզի իշխանություններին չվատաբանեն: Հիմա, եթե Նիկոլն այս դուռակին վաղը չկախի հրապարակում, ստիպված եմ լինելու մտածել, որ հենց ինքն է այս ամենի հեղինակը: Պարոն Փաշինյան, կա՛մ դու տիրություն արա լակոտներիդ, կա՛մ էլ թող՝ մենք տիրություն անենք:
ՀԳ. Ամերիկացի հանրահռչակ գանգստեր Ալ Կապոնեն մի առիթով ասել է. «A bullet changes a lot in your head, even if it hits in the ass» (Գնդակը շատ բան է փոխում գլխումդ, նույնիսկ եթե դիպչում է հետույքիդ»)։ Նիկոլին կամ որեւէ ՔՊ-շնիկի հատուկ վախեցնելու միտք չունեմ, Ալ Կապոնեն սա բոլորի համար է ասել, նույնիսկ չափից ավելի վնգստացող դատավորների: