Հնարավոր է առանձին հանդիպում Պուտինի հետ
Tue, 17 Nov 2026 20:30:44 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը հայտարարել է, որ Չինաստանում կայանալիք ԱՏԷՍ-ի գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է երկկողմ հանդիպում ունենա ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, եթե նման հնարավորություն լինի։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը մանրամասնել է, որ Շենջենյան գագաթնաժողովի ժամանակ ինքը լինելու է չինական կողմի հյուրը, հետեւաբար՝ ինքը ամբողջապես չի վերահսկում աշխատակարգային գրաֆիկը, հետեւաբար չի կարող ասել, նման հնարավորություն կլինի, թե՝ ոչ։