«Կապի՞կ ես` բանանը ձեռքդ ֆռֆռում ես», «Ուրախ ես` նոր երկրներ տեսնելու համար, բայց դարձել ես ծաղրի առարկա».քոմենթներ
Tue, 17 Nov 2026 21:15:53 +0400
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ուտում հայտնի բանանը, խոսել է իր վոյաժների մասին: «Բրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմպեն, Երեւան», – ասել է վարչապետը: Ակհայտ է, որ այս եւ նման տեսանյութերով նա ուղղակի ծաղրում է հանրությանը: Ինչքան շատ են խոսում, քննադատում Թուրքիայում սեղանից գողացած բանանը երկրեերկիր տանելու մասին, ինքն այնքան շատ է բանանը ցուցադրում` ցույց տալով, որ մի կողմից արհամարհում է հանրային կարծիքը, մյուս կողմից` ինչ ուզի կանի, միայն թե հանրային քննարկման կիզակետում մնա:
Այս տեսանյութը դիտողները նույնպես արձագանքել են` մեկնաբանությունների դաշտում մասնավորապես գրելով.
Բելլա Ազարյան. «Բոլորին խաբելով եկաք, հիմա էլ զարմանում եք, որ էլ ոչ մեկ ձեզ չի հավատում»:
Անի Բաղդասարյան. «Կապի՞կ ես` բանանը ձեռքդ ֆռֆռում ես»:
Նարեկ Գևորգյան. «Կառավարող թիմը չունի հստակ և երկարաժամկետ ռազմավարություն երկիրը ճգնաժամից հանելու համար»:
Ինգա Ադամյան. «Ես էլ մինչև ռիլսի վերջը լուրջ սպասում էի՝ տեսնեմ՝ բանանը կհայտնվի՞, թե՞ չէ»:
Քնար Զաքարյան. «Ուրախ ես` նոր երկրներ տեսնելու համար, բայց դարձել ես ծաղրի առարկա եւ մենք` իբր հայ ժողովուրդ կարծում ենք, որ արժանի չես վարչապետ ըլլալու եւ ներկայացնել հայության այս տարօրինակ վիճակին»:
Գայանե Հարությունյան. «Հազիվ փողա ընգել ձեռքը բյուջեից, թողնենք թող ֆռա»:
Աննա Աննա. «Իշխանությունը խուսափում է սեփական ձախողումների համար պատասխանատվություն ստանձնելուց»:
Համլետ Դարբինյան. «Դու խայտառակություն ես»:
Մհեր Մհեր. «Վատ գաղափար չէր լինի, պարո՛ն վարչապետ, եթե մի օր փորձեիք 40 րոպե սպասել ավտոբուսի կանգառում։ Եվ ահա, երբ ավտոբուսը վերջապես ժամանում է, պարզվում է, որ նույնիսկ չենք կարողանում ներս մտնել, քանի որ այն լեփ-լեցուն է։ Արդյունքում՝ ստիպված ենք լինում սպասել 80 րոպե, իսկ հետո ևս 2 ժամ 20 րոպե ծախսել՝ ընդամենը 12 կիլոմետր անցնելու համար։ Դուբլին, Նյուրի, Փարիզ… իհարկե, սա շատ գովելի է։ Գեղեցիկ տեսարաններ, նոր ծանոթություններ, մինչդեռ հայրենիքում մարդիկ ստիպված են պայքարել ավտոբուսի երկար հերթերում և մնալ ճանապարհային խցանումներում։ Եվ սա դեռ ամենը չէ»: