Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը

Tue, 17 Nov 2026 23:32:51 +0400


Կարծում եմ` խախտած չեմ լինի Արամ Մանուկյանի հեղինակային իրավունքը, եթե օգտվեմ նրա շրջանառության մեջ դրած բառից` փսլնքոտից ու ասեմ, որ ՔՊ-ի նորաթուխ, փսլնքոտ պատգամավորիկներից մեկն այսօր անդրադարձել է ինձ, վերջին հաղորդմանս ժամանակ հնչեցրածս իմ մի մտքին ու ասել է, թե ես ուղղորդում եմ ընդդիմությանը, հրահրում եմ, որ Արսեն Գրիգորյանի մահն օգտագործելով` մարդկանց փողոց հանեն (ուր էր թե ուղղորդեի ու ուղղորդվեին))))

Հա, տգետ ջան, ասել եմ և կրկնում եմ, որ ձեր դեմ պետք է կազմակերպված և հետևողական պայքար տարվի, այդ թվում` փողոցում: Ձեր առաջնորդը չէ՞ր կոչ անում ընդդիմությանը հեղափոխություն անել: Ձեր առաջնորդը չի՞ հեղափոխության ու փողոցային պայքարի միջոցով եկել իշխանության: Ես հո իր նման կոչ չե՞մ անում «փայտով, քարով զինվել` ոստիկանների դեմ», ինչպես 2008-ի Մարտի 1-ին ինքն էր կոչ անում:

Ասում եմ` փողոց հանեք մարդկանց, խաղաղ, օրինական քաղաքական պայքար մղեք, օգտվեք օրենքով չարգելված բոլոր միջոցներից, ինչպես նաև Սահմանադրության 44-րդ հոդվածով խաղաղ հավաքներ անելու և կազմակերպելու ձեր իրավունքից: Կարո՞ղ է Սահմանադրության այդ դրույթը չեղարկել եք և մարդիկ այլևս իրավունք չունեն պայքարել` փողոց դուրս գալ, ընտրությունների մասնակցել, իշխանափոխության ձգտել…
Քանի որ առիթը եկել է` ասեմ, որ ընդդիմությունը, գործող քաղաքական ուժերը իրականում շատ վատ են պայքարում: Եթե մի հրաշքով տեղերով փոխվեին ու Նիկոլն ընդդիմություն լիներ, իրենք` իշխանություն, պատկերացնու՞մ եք ինչեր կաներ Փաշինյանը Արսեն Գևորգյանի դեպքից հետո…պետական համակարգն ուղղակի «սրի կքաշեր»:

Ոչ թե «կշահարկեր այդ մահը», այլ փողոցներից տուն չէր գնա, ամեն ամբիոնից ու ամեն առիթով դրա մասին կբղավեր, չէր թողնի, որ մի վայրկյան իսկ մոռացվի այդ փաստը: Արդարադատության նախարար, կալանավայրի ու քրեակատարողականի պետ, դատախազ ու ՄԻՊ օրուարև չէին ունենա:

Իսկ մեր համեստ (ես կասեի` թույլ ու ծույլ) ընդդիմությունը նույնիսկ 46-ամյա արժանավոր մարդու հոգեհանգիստը ծածուկ արեց, որ ոչ ոք չիմանա, որ հանկարծ որոշ փսլնքոտներ չասեն` «շահարկում եք»: Իսկ հոգեհանգիստը լուսաբանելը, ակցիաներ կազմակերպելը, մարդուն արժանավայել` աղմուկով, հարգանքով, հիշատակի ու վրդովմունքի խոսքով ճանապարհելը ոչ թե իրեն էր պետք, այլ մեզ` ապրողներիս: Որ չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը:

Իսկ ամբիոնները գրկած փսլնքոտներին պետք չի լսել: Մարդը հավի ճուտ չի, որ առողջ մտնի բերդ, դիակը հանձնեն մերձավորներին ու մի բան էլ շանտաժ անեն, թե` մահը չշահարկեք և դուք էլ հնազանդորեն ենթարկվեք` մտածելով, թե մարդու կյանքի, արդար դատաքննության, ընտրելու և ընտրվելու իրավունքի համար պայքարը կարող են ինչ որ մարդանման էակներ հանկարծ շահարկում անվանել….

2024-ի գարնանը Տավուշից սկիզբ առած շարժման` վերջին համաժողովրդական պայքարի նկարն եմ դնում, մեկ էլ տեսար` ինչ որ հուշեր ու զգացումներ առաջացնի ոմանց հոգնած սրտերում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից Tue,…

9 րոպե ago

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ Tue, 17…

13 րոպե ago

Ականազերծման համար փող են հատկացրել

Ականազերծման համար փող են հատկացրել Tue, 17 Nov 2026 23:30:43 +0400 Նիդերլանդները, Նորվեգիան, Եվրամիությունն ու…

23 րոպե ago

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Tue, 17 Nov 2026 23:23:56…

30 րոպե ago

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքել են դահլիճը․ Երևանի խցանումները. Ավինյան, Աննա Հակոբյան, Ռուբինյան․ Օրվա լրահոս

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքել են դահլիճը․ Երևանի խցանումները. Ավինյան, Աննա Հակոբյան, Ռուբինյան․ Օրվա լրահոս Tue,…

38 րոպե ago

Նոր հակառուսական սանկցիաներ են նախապատրաստում

Նոր հակառուսական սանկցիաներ են նախապատրաստում Tue, 17 Nov 2026 23:00:32 +0400 Եվրամիությունը բանակցություններ է վարում՝…

54 րոպե ago