«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը

Wed, 18 Nov 2026 08:15:01 +0400


ԱԺ նախկին նախագահ, ներկայում ԱԽՔ Ալեն Սիմոնյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում նախկին աշխատավայրից․ նորում նա, կարելի է ասել, պարապուրդի է մատնված եւ օնլայն ռեժիմով հետեւում է նախկին աշխատավայրի գործունեությանը։

Երեկ՝ այն պահին, երբ խորհրդարանում իրավիճակը լարվեց` Ռուբեն Ռուբինյանի շնորհիվ, եւ «Ուժեղ Հայաստանը» լքեց նիստերի դահլիճը, Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում «թեմայի մեջ» արագ գրառում արեց։ Իսկ խորհրդարանում իրավիճակը լարվեց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ։ ԱԺ ամբիոնից նա Գարեգին Երկրորդի ավազանի անունը մի քանի անգամ կրկնեց` քաջ իմանալով, որ ընդդիմությունը դրան արձագանքելու է սեղաններին հարվածելով եւ դահլիճը լքելով։

Նրան սաստելու փոխարեն Ռուբեն Ռուբինյանն էլ միացավ՝ փաշինյանական հայտնի արտահայտությունները կրկնելով եւ մի շնչով մանտրա դարձած տեքստն արտասանելով` Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ-ի գործակալի եղբայր, կուսակրոնության խախտում, կոռուպցիոներների պաշտպան, քրիստոնեական բոլոր արժեքները պղծած, ընտրակեղծիքների աջակից… պետք է հեռանա եւ այլն: Իսկ վայրկյաններ անց Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում ինքն իրեն ցիտեց․ «Կտրիճ Ներսիսյանն ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք է: Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն Սիմոնյան»: Պարզ է, որ տիկնիկավարը կառավարության շենքից sms-ներով հրահանգներ է իջեցնում։ Նպատակը պարզ է` ընդդիմությանը խանգարել, Արսեն Գեւորգյանի մահվան թեման լռեցնել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի Wed, 18 Nov 2026 08:10:32 +0400 ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի Wed, 18 Nov 2026 08:05:59 +0400 Սամվել Կարապետյանի…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Wed, 18 Nov 2026 08:00:29 +0400…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Wed, 18 Nov 2026 08:00:29 +0400…

23 րոպե ago

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել Tue, 17 Nov 2026 23:55:31 +0400 Սլովակիան ամերիկյան վարչակազմից…

8 ժամ ago

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից Tue,…

9 ժամ ago