Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց

Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց

Wed, 18 Nov 2026 09:00:44 +0400


Երեկ «պատմական» օր էր` առաջին անգամ Ֆեյսբուքն իմ էջից ինչ-որ բան հեռացրեց: Իմ գրառումներից մեկի տակ մի ընթերցող մեկնաբանություն էր գրել, ես արձագանքել էի` իմ արձագանքն է ջնջել ՖԲ-ն: Շարունակ լսում էի, որ մեկի գրառումն են հեռացրել, մյուսի տեղադրած լուսանկարը, ու չէի հասկանում, թե մարդը հանրային հարթակում ինչ պետք է գրած լինի, որ ՖԲ ադմինիստրացիան հեռացնի: Հասկանում եմ, որ ատելության խոսքն ու հայհոյանքը չպետք է տեղ գտնեն սոցցանցերում, եւ անթույլատրելի ու քրեորեն պատժելի խոսույթ կիրթ, գրագետ, օրինապահ քաղաքացին չպետք է տարածի: Բայց այս անգամ ինքս հայտնվեցի «պատժվածի» կարգավիճակում: Գուցե, իսկապես, մի փոքր «համը հանել» էի, բայց չեմ կարծում, որ քոմենթս շատ անթույլատրելի բովանդակություն ուներ:

Բանն այն է, որ մի տիկին, չճանաչելով ինձ, փորձել էր իշխանությունների շահերը պաշտպանել ու գրել էր. «Մի մոռացեք՝ ինչպես էիք ապրում Քոչի ժամանակ եւ ինչպես եք ապրում հիմա։ Ձայնազուրկ ու անիրավունք։ Նիկոլը լեզու տվեց, սկսեցիք ավել-պակաս հաչել։ Ծախված, անարգանք ու լկտի եք» (ուղղագրական սխալներն ուղղել եմ):

Այս մեկնաբանությունը հունից հանել էր ինձ, եւ ես պատասխանել էի. «Դու առաջ էլ էիր անլեզուբերան հայվան, հիմա էլ… Մենք առաջ էլ էինք քննադատում նախկին իշխանություններին, հիմա էլ քննադատում ենք ներկաներին, դու առաջ էլ էիր քծնում իշխանություններին, հիմա էլ…»:

Պարզ է, որ կոպիտ է, եւ նման արձագանքը չի սազում կիրթ մարդուն, հասկանալի է, որ իմ քոմենթի հետ կապված՝ ՖԲ-ն բազմաթիվ «ռիփորթներ» է ստացել իշխանական ճամբարից, եւ հասել են նրան, որ մեկնաբանությունս հեռացվի: Մեծ ողբերգություն չէ: Բայց դժվար հասկացողներին բան բացատրելու համար պետք է կոշտ արտահայտվես ու իրերն իրենց անուններով կոչես:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Да здравствует самый гуманный суд в мире»

«Да здравствует самый гуманный суд в мире» Fri, 20 Nov 2026 13:06:24 +0400 Ռոբերտ Քոչարյանի…

6 րոպե ago

Լևոն Քոչարյանը հորից հարցրել է՝ կարո՞ղ է այսօր ավելի ուշ այցելել նրան

Լևոն Քոչարյանը հորից հարցրել է՝ կարո՞ղ է այսօր ավելի ուշ այցելել նրան Fri, 20 Nov…

11 րոպե ago

Պաշտոնանկ է արվել կիբերանվտանգության տնօրենը

Պաշտոնանկ է արվել կիբերանվտանգության տնօրենը Fri, 20 Nov 2026 13:00:02 +0400 Սպիտակ տունը պաշտոնից հեռացրել…

12 րոպե ago

Աբրահամյանը Փաշինյանին հորդորում է խորհրդարան բերել խաղաղության պայմանագիրը

Աբրահամյանը Փաշինյանին հորդորում է խորհրդարան բերել խաղաղության պայմանագիրը Fri, 20 Nov 2026 12:58:02 +0400 ԱԺ…

14 րոպե ago

Կան տեսանյութեր, երբ ողջ գերեվարվել են, բայց Ադրբեջանը չի տրամադրել տեղեկություն` ուր են հիմա

Կան տեսանյութեր, երբ ողջ գերեվարվել են, բայց Ադրբեջանը չի տրամադրել տեղեկություն` ուր են հիմա Fri,…

19 րոպե ago

«Հրապարակ». Ուսուցիչներն ունեն 3 օր՝ արդյունքները բողոքարկելու համար

«Հրապարակ». Ուսուցիչներն ունեն 3 օր՝ արդյունքները բողոքարկելու համար Fri, 20 Nov 2026 12:45:37 +0400 Ուսուցիչների…

27 րոպե ago