«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս

«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս

Wed, 18 Nov 2026 12:45:19 +0400


Առաջնագծի որոշ հատվածներում, որոնք ձեւավորվել են Արցախի կորստից հետո, այդպես էլ նորմալ պաշտպանական գիծ չի ձեւավորվել, մեծամասամբ ինժեներական կառույցներ էլ չկան՝ «Հրապարակի» հետ զրույցում պատմում է սեպտեմբերյան 25-օրյա հավաքների մասնակիցը, որը հավաքների ընթացքում եղել է Գորիսի սահմանային հատվածում։ Մեր զրուցակիցը չի ցանկանում անունը հրապարակել, բայց մանրամասն պատմում է տեսածը։ Ասում է, որ նախկինում այդ հատվածում առաջնագիծ չի եղել, հիմա թեեւ խրամատ է փորվել, բայց անգամ խրամատում՝ հակառակորդին լիովին տեսանելի են զինծառայողները։

«Մեր ամբողջ տեղաշարժն իրենց տեսանելի է, անգամ ճանապարհը, որով անցնում ենք՝ դիրք բարձրանալու համար, վերահսկելի է։ Եթե գործողություններ լինեն, օգնության եկող մեքենան էլ նույն ճանապարհով է անցնելու, կարող են խփել, ու դրա համար դրոն էլ պետք չէ։ Դեռ լավ է, որ այս պահին կրակոցներ ու գործողություններ չկան, եթե լինեն, խնդիր է լինելու։ Միակ բանը, որ մխիթարում է՝ իրենք էլ մեզ համար են տեսանելի։ Ես ժամկետային ծառայությունս տարիներ առաջ Հադրութում եմ անցկացրել։ Եթե համեմատենք Հադրութն ու Գորիսը առաջնագծի կահավորվածությամբ՝ սար ու ձորերի տարբերություն է։ Քաղաքական ղեկավարներից մարդիկ կան, ասում են՝ նախկիններն առաջնագիծը կահավորում էին «բանկա-բութուլկեքով», ճիշտ է՝ հիմա տեսախցիկներ կան, բայց հիմա էլ, երբ մառախուղ է, այդ տեսախցիկների արդյունավետությունը զրո է։ Հույսն էլի զինվորի զգոնության վրա է, այնպես որ, իրենց ասած՝ «բանկա-բութուլկեքն ու անիվները» հիմա էլ կարող են առաջնագծում պետք լինել։ Բայց սա դեռ ամենը չէ, զինվորին կասկա, բրոնեժիլետ են տալիս, որոնք չափազանց ծանր են։ Խաղաղ պայմաններում դեռ տանելի է, բայց պատերազմական գործողությունների դեպքում զինվորը դրանք ամիսներով կրելու է, ուստի դրանք պիտի թեթեւ լինեն ու հարմարավետ։ Կան ամերիկյան, եվրոպական արտադրության, որոնք կրելու համար բավական լավն են ու հարմար։ Եթե մեզ մոտ են արտադրում, պիտի լավն արտադրեն, ոչ թե այնքան, որ մի բան արած լինելու համար»,- պատմում է մեր զրուցակիցը։

Նա նաեւ դժգոհ է հավաքներին մասնակցելու համար տրվող վարձատրությունից։ «180 հազար դրամ են վճարել, իմ կարծիքով՝ ծիծաղելի գումար է։ Իմ ծառայության օրերին էր, որ խոսում էին պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու մասին, ընդ որում՝ իրենք իրենց համար միլիոնների աշխատավարձ են նախատեսում, իսկ սահման պահելու համար մարդկանց միայն 180 հազար են վճարում։ Ստացվում է՝ ԱԺ-ում իրար ծեծելու համար մարդիկ 1,5-2 միլիոն են ստանալու, իսկ մարդիկ, որ սահման են պահում, անգամ 200 հազար էլ չեն ստանում։ Ես չեմ դժգոհում, կարծում եմ՝ բոլորը պիտի մասնակցեն այդ հավաքներին, հատկապես՝ նույն պատգամավորները, բայց 180 հազարը շատ քիչ է»,- ասում է նա։ «Հրապարակն» այս ահազանգի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց պաշտպանության նախարարությունից։ Մամուլի խոսնակն արձագանքեց․ «Իրականությանը չի համապատասխանում՝ ինժեներական աշխատանքներն անընդհատ եւ շարունակական գործընթացներ են, բանակային դիրքերի կահավորման աշխատանքներն այժմ էլ ընթացքի մեջ են»:

Արեգ Մարգարյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրկնակի հարձակում Ղրիմի կամրջի վրա

Կրկնակի հարձակում Ղրիմի կամրջի վրա Wed, 18 Nov 2026 13:00:34 +0400 Նոյեմբերի 17-ին Ուկրաինայի զինված…

6 րոպե ago

Հերիք է մեղքը գցեք սրա-նրա վրա, կանգնեցրեք սա

Հերիք է մեղքը գցեք սրա-նրա վրա, կանգնեցրեք սա Wed, 18 Nov 2026 13:00:29 +0400 Latest…

6 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն ընդմիջումից հետո չի վերադարձել բյուջեի քննարկմանը

Նիկոլ Փաշինյանն ընդմիջումից հետո չի վերադարձել բյուջեի քննարկմանը Wed, 18 Nov 2026 12:36:14 +0400 Latest…

30 րոպե ago

Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից. Պուտին

Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից. Պուտին Wed, 18 Nov 2026 12:30:34 +0400 Ռուսաստանը…

36 րոպե ago

Գլխատում կատարած ադրբեջանցի զինվորականները պատասխանատվության կենթարկվեն

Գլխատում կատարած ադրբեջանցի զինվորականները պատասխանատվության կենթարկվեն Wed, 18 Nov 2026 12:30:32 +0400 Latest news from…

36 րոպե ago

Ինքնիշխանության կորստի ավելի վատ օրինակ կա՞, քան երկրիդ ծննդականը հակառակորդի ցուցումով փոխելը

Ինքնիշխանության կորստի ավելի վատ օրինակ կա՞, քան երկրիդ ծննդականը հակառակորդի ցուցումով փոխելը Wed, 18 Nov…

51 րոպե ago