Հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները

Հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները

Wed, 18 Nov 2026 13:31:26 +0400


Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները։ 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները:

2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:

«2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ»,- նշված է նախագծում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվա չի մեկնելու. ինչու

Մոսկվա չի մեկնելու. ինչու Wed, 18 Nov 2026 13:38:37 +0400 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը…

10 րոպե ago

Նիկոլից տարանջատվողներին պետք է բռնել և առանձնացնել

Նիկոլից տարանջատվողներին պետք է բռնել և առանձնացնել Wed, 18 Nov 2026 13:30:55 +0400 Latest news…

18 րոպե ago

Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը համեմատել են փոթորկի մեջ գտնվող նավի հետ

Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը համեմատել են փոթորկի մեջ գտնվող նավի հետ Wed, 18 Nov…

18 րոպե ago

Լավ, բա դուք ի՞նչ գիտեք

Լավ, բա դուք ի՞նչ գիտեք Wed, 18 Nov 2026 13:27:21 +0400 ԱԺ-ում 2027 թվականի պետական…

21 րոպե ago

Բյուջեն 1.3 միլիարդ դոլարի ճեղքվածք ունի

Բյուջեն 1.3 միլիարդ դոլարի ճեղքվածք ունի Wed, 18 Nov 2026 13:24:59 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

24 րոպե ago

Փաշինյանին բանան են բերել

Փաշինյանին բանան են բերել Wed, 18 Nov 2026 13:21:11 +0400 Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի…

27 րոպե ago