Ռազմական հետախուզության գործակալներ են ձերբակալվել
Wed, 18 Nov 2026 14:00:47 +0400
Խաբարովսկի երկրամասում ուկրաինական հետախուզության երկու գործակալներ են ձերբակալվել։ Նրանցից մեկը ԱԹՍ–ի կառավարման վահանակ է ստացել և պետք է սովորեր դրոններ կառավարել Կիևի շահերից ելնելով հետախուզություն և դիվերսիաներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ–ն։
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը խոստովանել է մեղքը պետական դավաճանության մեջ և պատմել, թե ինչու է սովորել անօդաչուներ կառավարել։