Անգամ ՔՊ-ականների առաջին տիկինն է խոստովանում

Անգամ ՔՊ-ականների առաջին տիկինն է խոստովանում

Wed, 18 Nov 2026 14:45:26 +0400


Աննա Հակոբյանը, գուցեև իր կամքից անկախ, հաստատեց մի իրականություն, որի մասին այսօր խոսում են բազմաթիվ քաղաքացիներ։ Իրականություն, որը իշխանական քարոզչության աղմուկի տակ այլևս հնարավոր չէ թաքցնել։ Անդրադառնալով երևանյան նյարդեր քայքայող խցանումներին՝ տիկին Հակոբյանն ասում է, որ բազմաթիվ քաղաքացիներ են իրեն դիմել՝ ասելով, թե լավ է, որ վերջապես գտնվեց մեկը, ով համարձակվեց բարձրաձայնել այս խնդրի մասին։ Եւ ինքը գիտի՝ որ պահից են մեզանում սկսել վախենալ բարձրաձայն խոսելուց։ Ուշադրությո՛ւն դարձրեք այս հանգամանքին։

Նույնիսկ իշխանությանն աջակցող քաղաքացիներն են ստիպված իրենց դժգոհությունը փոխանցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջը, որ իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնի, որովհետև ակնհայտ է՝ ընդդիմադիր քաղաքացիները դժվար թե դիմեին Աննա Հակոբյանին՝ իրենց խնդիրների մասին պատմելու համար կամ նրան շնորհակալություն հայտնեին բարձրաձայնելու համար։

Ստացվում է՝ իշխանության ներսում էլ են հասկանում, որ երկրում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ շարքային քաղաքացին վախենում է, չի համարձակվում բարձրաձայնել իր դժգոհությունը, բողոքը։ Եվ սա արդեն լուրջ է՝ ժողովրդավարության լոզունգներով իշխանությունը պահողների համար։ Երբ մարդիկ նույնիսկ ամենօրյա կենցաղային խնդիրների մասին խոսելու համարձակություն չունեն, ուրեմն խոսքի ազատության մասին իշխանության հնչեցրած գեղեցիկ հայտարարությունները շատ հեռու են իրականությունից։

Նիկոլ ջան, որքան էլ փորձես ճնշումներով լռեցնել դժգոհությունը, որքան էլ փորձես ընդդիմախոսներին թշնամի ներկայացնել, չես կարող մարդկանց ու երկիրն անվերջ կառավարել վախերով։ Անգամ քո կինը մի օր կսկսի դրա մասին բարձրաձայնել՝ տողատակերում հեգնելով ու խայթելով քեզ։ Քո իշխանության գործադրած ճնշումները, այդ թվում՝ շարքային քաղաքացիների նկատմամբ, վաղ թե ուշ բախվելու են հասարակական անհանդուրժողականության ու զայրույթի պատին։ Իսկ այդ օրը շատ ավելի մոտ կարող է լինել, քան քեզ թվում է։ Եվ երբ այս ամենն ավարտվի, քո իշխանությունից կմնան ոչ թե խոստացված բարեփոխումները, այլ չլուծված խնդիրների ու չարդարացված սպասումների մասին դառը հիշողությունները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախում կորցրած ազգային հարստությունը կազմում է 15,6 մլրդ դոլար, ինչ էլ ասեք՝ կորուստը չեք լրացնի

Արցախում կորցրած ազգային հարստությունը կազմում է 15,6 մլրդ դոլար, ինչ էլ ասեք՝ կորուստը չեք լրացնի…

6 րոպե ago

Ով ինչ ակնկալիք ունի Շենջենյան գագաթնաժողովից

Ով ինչ ակնկալիք ունի Շենջենյան գագաթնաժողովից Wed, 18 Nov 2026 15:15:31 +0400 Հինգշաբթի, ինչպես հայտնի…

10 րոպե ago

Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը․ Սի Ծինփին

Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը․ Սի Ծինփին Wed, 18 Nov 2026 15:00:50 +0400…

24 րոպե ago

Արցախի հարցը չի կարող փակվել

Արցախի հարցը չի կարող փակվել Wed, 18 Nov 2026 15:00:42 +0400 Latest news from Հրապարակ…

24 րոպե ago

Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են․ հայտարարություն

Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են․ հայտարարություն Wed, 18 Nov 2026 14:48:56 +0400 Նոյեմբերի…

36 րոպե ago

Մեկ էլ պարզվեց՝ շատ նուրբ հոգի ունեցող կին է, դա հանրային ճնշման արդյունք էր

Մեկ էլ պարզվեց՝ շատ նուրբ հոգի ունեցող կին է, դա հանրային ճնշման արդյունք էր Wed,…

55 րոպե ago