Ի՞նչ տեսք կունենա այս տարի Գյումրու գլխավոր տոնածառը և ո՞ւմ միջոցներով կնշվի Ամանորը

Ի՞նչ տեսք կունենա այս տարի Գյումրու գլխավոր տոնածառը և ո՞ւմ միջոցներով կնշվի Ամանորը

Wed, 18 Nov 2026 15:46:55 +0400


Երեկ Գյումրու ավագանու հերթական նիստը փոքր-ինչ բուռն ընթացք ունեցավ հատկապես օրակարգային հարցերից մեկի՝ ամանորյա ծախսերի վերաբերյալ քննարկումների ժամանակ։

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին հետաքրքրում էր, թե ով է հոգալու քաղաքի ամանորյա տոնակատարությունների ծախսերը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գյումրուն Ամանոր նվիրեց «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը։ Ինչպես նաև հակառակ իշխանությանը`քաղաքային իշխանությունները չտեղադրեցին ՔՊ-ի նվիրած տոնածառը Վարդանանց հրապարակում։ Փոխարենը վերանորոգվեց, ամրացվեց և տեղադրվեց նախորդ տարիներից պահպանված՝ քաղաքի հին ու բարձր տոնածառը։
Ամանորյա միջոցառումների կազմակերպումը նույնպես քննադատությունների առիթ դարձավ։ Քննադատություններ հնչեցին, թե ինչու է քաղաքի Ամանորը կազմակերպում բարերարը, ոչ թե համայնքը։ Քննադատվեց նաև տոնածառի զարդարանքը՝ ոչ այնքան գեղեցիկ լինելու համար։

Հավանաբար հաշվի առնելով նախորդ տարվա քննադատությունները՝ այս տարի քաղաքապետարանը ավագանու անդամներին ներկայացրել էր ամանորյա ձևավորման նոր հայեցակարգը՝ տոնածառի և քաղաքի տոնական զարդարանքի նախնական պատկերով։
Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին առավելապես հետաքրքրում էր ոչ թե զարդարանքի տեսքը, այլ այն, թե ինչ միջոցներով է այս տարի նշվելու Ամանորը և ով է ստանձնելու ծախսերը։ Հարցերն ուղղվում էին քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանին։ Մասնավորապես, ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը պարբերաբար փորձում էր պարզել՝ ի վերջո ո՞վ է տոնելու Գյումրու Ամանորը, կրկի՞ն բարերաը։

Ի պատասխան՝ Ավետիս Առաքելյանը նշեց, որ եթե բարերար կա, թող նա էլ տոնի, իսկ եթե ոչ՝ տոնակատարությունը կազմակերպելու է համայնքը։

Առաքելյանը նաև հարցրեց Արամյանին՝ ուրախ չէ՞, որ այդ միջոցների հաշվին համայնքային բյուջեն խնայողություն է անում։ Արամյանն էլ պատասխանեց, որ ուրախ է, սակայն եթե բարեգործությունն արվում է քաղաքական ենթատեքստով, ապա’ոչ։
Նշենք, որ չնայած տարաձայնություններին, ավագանին միաձայն կողմ քվեարկեց քաղաքի ամանորյա ձևավորման համար տեղական բյուջեից 37 մլն 350 հազար դրամ հատկացնելու որոշմանը։ Գումարը կուղղվի Վարդանանց հրապարակի տոնածառի, քաղաքի փողոցների նոր տոնական զարդարանքների ձեռքբերմանը, ինչպես նաև առկա զարդարանքների վերանորոգմանը։

Ավագանու անդամներին ներկայացվեց նաև գալիք Ամանորի ձևավորման հայեցակարգը։ Նշվեց, որ զարդարվելու են ոչ միայն կենտրոնական հատվածները, այլև ծայրամասային թաղամասերն ու փողոցները։ Բացի այդ, քաղաքապետարանը նախատեսում է խրախուսել այն քաղաքացիներին, ովքեր սահմանված ոճին համահունչ կզարդարեն իրենց բակերն ու փողոցները։
Ավագանու մեկ այլ որոշմամբ էլ տեղական բյուջեից 4 մլն դրամ կտրամադրվի 5000 ամանորյա նվեր-պարկ ձեռք բերելու համար։ Դրանք կբաշխվեն քաղաքային ենթակայության ՀՈԱԿ-ների սաներին, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն Thu, 19 Nov 2026 17:18:24 +0400 Նոյեմբերի…

11 րոպե ago

Ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում

Ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում Thu, 19 Nov 2026 17:15:42 +0400 Երևան-Կապան…

14 րոպե ago

12 499 դոլար՝ 6 գիշերվա համար, կառավարության «բարեգործ» անդամի ծախսերը՝ Նյու Յորքում

12 499 դոլար՝ 6 գիշերվա համար, կառավարության «բարեգործ» անդամի ծախսերը՝ Նյու Յորքում Thu, 19 Nov…

19 րոպե ago

2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ ունեն

2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ ունեն Thu, 19 Nov 2026 17:00:37 +0400 Մերձավոր Արևելքի հակամարտության…

29 րոպե ago

Առաջարկ Երևան քաղաքում խցանումները բացառելու համար

Առաջարկ Երևան քաղաքում խցանումները բացառելու համար Thu, 19 Nov 2026 16:45:50 +0400 Առաջարկ Երևան քաղաքում…

43 րոպե ago

Վարկերի տոկոսադրույքները իջեցնելու համար ծրագրեր մտածեք, քաղաքացիները չեն կարողանում վճարել

Վարկերի տոկոսադրույքները իջեցնելու համար ծրագրեր մտածեք, քաղաքացիները չեն կարողանում վճարել Thu, 19 Nov 2026 16:32:40…

57 րոպե ago