Ով է ստում` մեղադրյալը, թե նախկին փոխոստիկանապետը

Ով է ստում` մեղադրյալը, թե նախկին փոխոստիկանապետը

Wed, 18 Nov 2026 16:27:06 +0400


«Հրապարակը» գրել էր, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի` դատարանում արված հայտարարությունների հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվելու է քրեական վարույթ։ ՔԿ-ից այսօր մեզ պաշտոնապես փոխանցեցին. «Դատախազությունից ստացվել է Գեւորգ Հարությունյանի հայտարարությունների վերաբերյալ հաղորդումը, որի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Հիշեցնենք, որ մեղադրյալը դատարանում պնդել էր, թե ինքը չի սպանել ընդդիմադիր համայնքապետին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի կողմից իր ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքների ներքո: Նա պատմել էր, թե ինչպես է նախկին բարձրաստիճան ոստիկանը նախ սպառնացել, որ վնաս կտան փոքր քրոջը, ապա նաև մատնացույց արել քարի տակ պահված սպանության գործիք զենքի տեղը և այն ճանապարհը, որով իբրև թե փախել է սպանությունը կատարելուց հետո:

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը հարցաքննությունից հետո հերքել էր, թե սպառնալիքներով ցուցմունք է կորզել Փարաքարի համայնքապետի սպանության գործով՝ հերյուրանք որակելով գլխավոր մեղադրյալի իր հասցեին արած պնդումները: Արփինե Սարգսյանը նույնպես հարցազրույց էր տվել, հայտարարել, որ դատվողը սպանություն կատարողն է, նա ստել է դատարանում: Սակայն Քննչական կոմիտեն քրեական վարույթի շրջանակում պարտավոր է պարզել` ստե՞լ է մեղադրյալը, թե՞ ճշմարտությունն է պատմել հարցաքննության ժամանակ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Խաչիկ Գալստյանի գործով հերթական նիստն է

#Ուղիղ․ Խաչիկ Գալստյանի գործով հերթական նիստն է Wed, 18 Nov 2026 16:19:40 +0400 Latest news…

24 րոպե ago

Ավանեսյանի ելույթի ժամանակ մարդ վատացավ, բժիշկ կանչեցին

Ավանեսյանի ելույթի ժամանակ մարդ վատացավ, բժիշկ կանչեցին Wed, 18 Nov 2026 16:08:05 +0400 Latest news…

36 րոպե ago

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն

Վերջապես առաջին անգամ կհանդիպեն Wed, 18 Nov 2026 16:00:05 +0400 Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝…

44 րոպե ago

Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլրդ դրամ

Պետական պարտքի տոկոսը կազմում է 410 մլրդ դրամ Wed, 18 Nov 2026 15:57:31 +0400 Latest…

46 րոպե ago

Կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները. Խաչիկ Գալստյան

Կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները. Խաչիկ Գալստյան Wed, 18 Nov 2026 15:55:43 +0400 Latest…

48 րոպե ago

Ժողովրդագրությունն աղետալի վիճակում է, ամեն չորրորդ երեխան սոված է. Իրինա Յոլյան

Ժողովրդագրությունն աղետալի վիճակում է, ամեն չորրորդ երեխան սոված է. Իրինա Յոլյան Wed, 18 Nov 2026…

49 րոպե ago