Անդրանիկ Թեւանյանի խցից հեռացրել են խնդիրներ ունեցող անձին
Wed, 18 Nov 2026 17:15:26 +0400
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը երեկ ավագանու նիստի ընթացքում հրատապ հարցով դիմել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Անդրանիկ Թևանյանի խցում ստեղծված իրավիճակին։ Սուքիասյանի խոսքով՝ նախորդ օրը, ուշ երեկոյան Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ։
Թեւանյանի աջակիցները երեկ նաեւ ցույց էին արել արդարադատության նախարարության դիմաց` պահանջելով «Մայր Հայաստանի» առաջնորդի խցից տեղափոխել խնդիրներ ունեցող անձին։
«Հրապարակը» քիչ առաջ տեղեկացավ, որ ՔԿՀ-ն տեղափոխությունն իրականացրել է` Թեւանյանի խցից հեռացրել են խնդիրներ ունեցող կալանավորին։