Գերիների հարցի բարձրաձայնումը կհեռացնի խաղաղությունից

Գերիների հարցի բարձրաձայնումը կհեռացնի խաղաղությունից

Wed, 18 Nov 2026 19:06:32 +0400


Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի շարունակական բարձրաձայնումը կարող է խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա ընդունել է, որ հակամարտությունից մնացած չլուծված հարցեր կան, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայերի խնդիրը, սակայն ընդգծել է, որ խաղաղության գործընթացում առկա բոլոր խնդիրները հնարավոր չէ միանգամից կարգավորել։

«Այո՛, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Հիմա ձեր տրամաբանությամբ պետք է գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում՝ սա ավելի շուտ կմոտեցնի՞ մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ գնանք, ասենք, որ խաղաղությունը ստորագրում ենք, այս հարցում էլ գործակցում, այն մյուսում էլ, և տեսանելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացող հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել»,- հայտարարել է Միրզոյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է Wed, 18 Nov 2026 19:30:05 +0400 Telegram-ի համահիմնադիր Նիկոլայ…

6 րոպե ago

Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում Wed, 18 Nov 2026 19:29:37 +0400 Ֆուտբոլի միջազգային…

6 րոպե ago

Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ

Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ Wed, 18 Nov 2026 19:22:50 +0400 Հայաստանի նկատմամբ արտաքին…

13 րոպե ago

Հայրենադարձված սփյուռքահայերի չգնահատված դերը

Հայրենադարձված սփյուռքահայերի չգնահատված դերը Wed, 18 Nov 2026 19:15:57 +0400 Մեզ մեղադրում են, թե Հայաստանը…

20 րոպե ago

Եթե Փաշինյանն իր զոհվելու խոստումը կատարի, շատ խնդիրներ կլուծվեն

Եթե Փաշինյանն իր զոհվելու խոստումը կատարի, շատ խնդիրներ կլուծվեն Wed, 18 Nov 2026 19:14:33 +0400…

21 րոպե ago

Նոր զոհեր փնտրել պետք չէ, վարչապետն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի. Ղազարյան

Նոր զոհեր փնտրել պետք չէ, վարչապետն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի. Ղազարյան Wed,…

24 րոպե ago