Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Wed, 18 Nov 2026 19:29:37 +0400
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի նոյեմբերյան թարմացումը։
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ցուցակի համեմատ կորցրել է երկու դիրք և այժմ 1181 միավորով զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը։
Վարկանիշային աղյուսակի առաջատարների եռյակում փոփոխություն չկա։ Առաջին տեղում շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը, երկրորդը Արգենտինան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան։