Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից. Լոպես
Wed, 18 Nov 2026 23:08:48 +0400
Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ փառքի փայլի ու հանրության մշտական ուշադրության հետևում հաճախ միայնության զգացումն է թաքնված եղել։ Երգչուհին և դերասանուհին պատմել է, թե ինչու է չորս անգամ ամուսնացել, ինչ է փնտրել հարաբերություններում և ինչու է հիմա սովորում վայելել կյանքն առանց զուգընկերոջ։
Այս մասին 57-ամյա աստղը պատմել է Friends Keep Secrets փոդքասթի շրջանակում, որտեղ հանդիպել է Բենի Բլանկոյի, Լիլ Դիքիի և վերջինիս կնոջ՝ Քրիստին Բատալուկոյի հետ։ Զրույցը կայացել է The JLo Show: Live from Las Vegas համերգային ֆիլմի թողարկման նախօրեին։
Լոպեսը, որն ամուսնացած է եղել Օջանի Նոայի, Քրիս Ջադի, Մարկ Էնթոնիի, իսկ բոլորովին վերջերս՝ Բեն Աֆլեքի հետ, խոստովանել է, որ այժմ ավելի լավ է հասկանում, թե իրականում ինչ էր փնտրում հարաբերություններում։
«Հիմա եմ հասկանում, որ հենարան էի փնտրում։ Ես արդեն բավական երկար ժամանակ հայտնի էի, բայց ինձ կորած էի զգում այս աշխարհում։ Սա միայնակ կյանք է։ Մարդկանց թվում է, թե մշտապես շրջապատված ես ուրիշներով, որ կողքիդ միշտ ինչ-որ մեկը կա, բայց իրականում երբեմն շատ միայնակ ես լինում», — անկեղծացել է նա։