«Հրապարակ»․ Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց

«Հրապարակ»․ Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց

Thu, 19 Nov 2026 08:00:39 +0400


Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը պետք է գործուղվեր ՌԴ՝ ԵԱՏՄ առեւտրային քաղաքականության հարցերի եւ ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցելու։ Երեկ, սակայն, այցը չեղարկվել է, ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Թերեւս, չեն ցանկացել ընդունել հակառուսական հայտարարություններ հնչեցրած նախարարին։ Իսկ Պապոյանը երեկ պարզաբանել է․ «Նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային եւ առեւտրի կարգավորման հարցեր, բայց գործընկեր 2 նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը»։ Պապոյանի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեզ հայտնեց, որ նախատեսված էր երկու հանդիպում՝ նախարարների եւ փոխնախարարների մակարդակով: Փոխնախարարների մակարդակով նիստը, ըստ նրա, տեղի կունենա, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մոսկվայում է եւ կմասնակցի հանդիպմանը: Ուշագրավ է, որ Մոսկվա մեկնած նոր փոխնախարար Տիգրան Գասպարյանի գործուղման մասին կառավարության կայքում երեկ տեղադրված որոշում չկար։ Ի դեպ, Պապոյանի հռետորաբանությունը մի քանի օրվա ընթացքում կտրուկ մեղմացել է․ երեկ նա խորհրդարանում ասել է, որ առավելագույն ջանքերն են գործադրում, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պահեն ամենաբարձր մակարդակում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն Fri, 20…

15 րոպե ago

Զելենսկուն կոչ է արել

Զելենսկուն կոչ է արել Fri, 20 Nov 2026 09:30:54 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի…

30 րոպե ago

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում Fri, 20 Nov 2026 09:15:44…

45 րոպե ago

Աբառոտկայի մեծ վարպետը

Աբառոտկայի մեծ վարպետը Fri, 20 Nov 2026 09:00:36 +0400 Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը:…

1 ժամ ago

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում Fri, 20 Nov 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Fri, 20 Nov 2026 08:15:24 +0400 Մեր տեղեկություններով, հոկտեմբերի…

2 ժամ ago