«Հրապարակ». Դու ի՞նչ կապ ունես մեր մանկապարտեզի հետ

«Հրապարակ». Դու ի՞նչ կապ ունես մեր մանկապարտեզի հետ

Thu, 19 Nov 2026 11:45:38 +0400


Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են կայանալու։ Առաջադրված է 3 ուժ․ ՔՊ-ի թեկնածուն Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանն է, «Վստահություն» դաշինքը գլխավորում է Սեւանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը, եւ «Միասնական համայնք» կուսակցության առաջին համարը Վահրամ Գեւորգյանն է՝ Ծովագյուղի նախկին ղեկավարը։

Քարոզարշավը գնալով թեժանում է: Գեղարքունիքի մարզպետն ակտիվորեն ներգրավվել է ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավին: Նա իր օգնական Սուրեն Գրիգորյանի հետ Զովաբեր համայնքում քարոզարշավի է մասնակցել եւ, կարելի է ասել, ուղղակի գյուղացիներից քվե մուրացել: Իսկ ՔՊ-ական թեկնածուին շատ քչերն են ճանաչում Սեւանում եւ գյուղական համայնքներում: Դա է պատճառը, որ մարզպետն իր վրա է վերցրել գյուղերում թեկնածուի քարոզարշավը եւ ամեն գյուղ գնալիս Գրիգորյանին ուղեկցում է: Զովաբերում մարզպետը, խոսելով իր եւ Սեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի հակասությունների մասին, ասել է. «Մենք որեւէ անգամ չենք ուզեցել իշխանություն փոխել, բայց հաշվի առելով, որ Սեւանն այդ զարգացումը չի ապրում, դա է պատճառը, որ մենք ուզում ենք էստեղ էդ փոփոխությունն ունենանք, դա է պատճառը, որ առաջիկա 5 տարիներին մենք կարողանանք Սեւանն ավելի արագ զարգացնել: Բոլոր ծրագրերից հնարավորություն տանք, որ Սեւանը կարողանա օգտվի: Եթե նորից մենք ինչ-որ մի ձեւ հնարավորություն տանք՝ շարունակի նույնձեւ կառավարումը, մենք էդտեղ էլ խնդիր չունենք: Մենք կարանք թույլ տանք՝ նույն ձեւով շարունակի: Բայց արդյոք Սեւանին դա պե՞տք ա, սեւանցուն դա պե՞տք ա: Արդյոք սեւանցին չի՞ ուզում, որ իր գյուղն ավելի արագ զարգանա, իր գյուղում ունենան այն բոլոր հնարավորությունները, որ գյուղում ապրող երեխան, գյուղում ապրող քաղաքացին կարողանա ավելի լավ կյանքով ապրի ու կապված լինի իրա գյուղի ու իրա հողի հետ: Մեր էսօրվա առաջարկը ձեզ դա է, թե արդյոք ուզո՞ւմ եք առաջիկա 5 տարիների ընթացքում ձեր գյուղերում չլուծված խնդիրներն ավելի արագ լուծում ստանան: Ձեր գյուղերում չլինեն էնպիսի կենսական խնդիրներ, որոնք որ տարիներով կուտակվել են: Կարող ենք սրանց մասին խոսել հաջորդ 5 տարի հետո: Մենք եկել ենք՝ ձեզ ասում ենք՝ կա այդ հնարավորությունը, կա ուղիղ աշխատանքի հնարավորությունը, խի կա այդ հնարավորությունը, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի դեպքում ուղիղ աշխատանք է լինելու կառավարության հետ: Ուղիղ աշխատանքի դեպքում Սեւանն ավելի լավ ա դառնալու»:

Մարզպետի ելույթը շատ է վրդովեցրել զովաբերցիներին: Մեզ ասացին, որ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները պետական ծրագրով հնարավոր է դարձել իրենց անձնական կապերի շնորհիվ, եւ մարզպետ Կարեն Սարգսյանն անգամ տեղյակ չէ, թե դա ինչպես է կատարվել: Իսկ տեղյակ է վերանորոգումից այն պատճառով, որ ֆինանսավորումը ստացվել է մարզպետարանի միջոցով: Ի դեպ նշենք, որ նոյեմբերի 2-ին մարզպետ Կարեն Սարգսյանը քարոզարշավին մասնակցելու համար ոչ միայն աշխատանքից ազատել է Սուրեն Գրիգորյանին, այլ նաեւ Գրիգորյանի ինքնակենսագրությունն են ջնջել մարզպետարանի կայքից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն Thu, 19 Nov 2026 12:15:03 +0400 Նոյեմբերի 14-ին…

21 րոպե ago

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Thu, 19 Nov 2026 12:00:50 +0400 Ադրբեջանում․ Շիրվան կայարանից 32 կմ…

35 րոպե ago

Ղրիմի կամուրջը փակվել է հարձակումից հետո

Ղրիմի կամուրջը փակվել է հարձակումից հետո Thu, 19 Nov 2026 12:00:18 +0400 Ղրիմի կամրջի երթևեկությունը…

36 րոպե ago

Ողբերգական դեպք` Արմավիրում. փեսան սպանել է աներձագին

Ողբերգական դեպք` Արմավիրում. փեսան սպանել է աներձագին Thu, 19 Nov 2026 11:44:57 +0400 Արմավիրի մարզի…

51 րոպե ago

Պուտինի ավտոշարասյունը մեծ իրարանցում է առաջացրել

Պուտինի ավտոշարասյունը մեծ իրարանցում է առաջացրել Thu, 19 Nov 2026 11:30:09 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

1 ժամ ago

Արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական սուբորդինացիա. հարցադրումներ Նասիմի Մուսաևի գործի շուրջ

Արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական սուբորդինացիա. հարցադրումներ Նասիմի Մուսաևի գործի շուրջ Thu, 19 Nov 2026 11:19:19 +0400…

1 ժամ ago