Հայտնի է՝ երբ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը
Thu, 19 Nov 2026 13:40:26 +0400
ՀՀ նոր Սահմանադրության նախնական տարբերակը հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կազմվել է մինչ այժմ տեղի ունեցած քննարկումների հիման վրա և ներառում է այն առանցքային քաղաքական դրույթները, որոնք նախապես քննարկվել են տարբեր փուլերում, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Փաշինյանը նախագիծը բնութագրել է որպես նախնական տարբերակ՝ ընդգծելով, որ դրանում ամփոփված են քննարկումների ընթացքում ձևավորված հիմնական քաղաքական մոտեցումները։