Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․

Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․

Thu, 19 Nov 2026 14:45:02 +0400


Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխություն արեք, ինձ հեռացրեք» կոչն իր ընտանիքում ավելի լուրջ են ընդունել, քան ընդդիմությունը։ Մինչ ընդդիմությունը մտածում է՝ որտեղ է իրեն գցում, Աննա Հակոբյանն արդեն սկսել է հեղափոխական շարժումները։
Հիշեցնենք, որ Աննայի առաջին հեղափոխական ճակատը ընտանեկան բռնությունների դեմ պայքարն էր։ Դա հրաշալի հնարավորություն էր՝ ծանոթանալու, թե ինչ հնարքներով են ամուսինները միմյանց ծեծում, վիրավորում ու ընտանեկան հարաբերությունները վերածում մարտադաշտի։ Հետո անցավ Տիգրան Ավինյանին։

Սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութերով սկսեց քննադատել Երևանում առկա տրանսպորտային խցանումները՝ հեգնելով քաղաքային իշխանություններին ու քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Մի ժամանակ Տիգրան Ավինյանի հայրը «Օպելի» վարորդներին համբալ էր անվանում։ Ավինյանը ավելի հեռուն գնաց։ Ասաց՝ պետք է պարզել՝ ինչ մակնիշի մեքենա ես վարում, ինչ եվրոստանդարտի է համապատասխանում, որ վարչական շրջանում ես ապրում և, ամենակարևորը, արդյոք արժանի՞ ես Երևանի փողոցներով երթևեկելու արտոնությանը։ Սա ուղղակի Աննա Հակոբյանի հեղափոխության համար միս ու արյուն էր։ Մարդիկ պիտի ,,սաղ- սաղ ուտեին,, Ավինյանին, բայց նման բան տեղի չունեցավ, որովհետև Ավինյանին քննադատողը Աննա Հակոբյանն էր։ Տիկինը տեսավ, որ իր քննադատելուց հետո Տիգրան Ավինյանին քննադատողներն էլ լռեցին, նոր ուղղություն վերցրեց։ Այս անգամ թիրախը պաշտպանության նախարարությունն է։ Իր օգնական Ստելլա Սարուխանյանի միջոցով հայտարարություն հնչեց, որ ՊՆ-ում «տոտալ բարդակ է», և պատրաստվում է հաղորդում ներկայացնել։ Ո՞վ է տեսել, որ վարչապետի կնոջ օգնականը նման հայտարարություն անի՝ առանց տիկնոջ գիտության ու համաձայնության։ Այն էլ՝ մի կառույցի մասին, որի ղեկավարը Նիկոլի սրտի նախարարն է։

Աննան հեղափոխությունը փուլերով է իրականացնում։ Առաջին ճակատում՝ ընտանեկան բռնություն, երկրորդում՝ քաղաքապետարան, երրորդում՝ պաշտպանության նախարարություն։ Հետո ու՞մ հերթն է։ Մնում է՝ Նիկոլը մի օր արթնանա ու պարզի, որ հեղափոխությունն արդեն հասել է կառավարության ամենաբարձր հարկաբաժին։ Սա 2018-ի նման հեղափոխություն չի լինի։ Այս անգամ հեղափոխության մեկնարկը ոչ թե փողոցում կլինի, այլ ընտանեկան խոհանոցում։ 2018-ին Նիկոլն էր հեղափոխություն անում, ժողովրդին հանում փողոց։ Հիմա Նիկոլը հեղափոխության կոչ է անում, Աննան հեղափոխություն է անում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարկերի տոկոսադրույքները իջեցնելու համար ծրագրեր մտածեք, քաղաքացիները չեն կարողանում վճարել

Վարկերի տոկոսադրույքները իջեցնելու համար ծրագրեր մտածեք, քաղաքացիները չեն կարողանում վճարել Thu, 19 Nov 2026 16:32:40…

10 րոպե ago

Սա՞ է բարեկեցության բյուջեն, կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին

Սա՞ է բարեկեցության բյուջեն, կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին Thu, 19…

12 րոպե ago

Ալլահշուքյուր Փաշազադեի հետեւորդները՝ ԱԺ-ում

Ալլահշուքյուր Փաշազադեի հետեւորդները՝ ԱԺ-ում Thu, 19 Nov 2026 16:15:45 +0400 Հենց միայն այն, որ Հայաստանի…

27 րոպե ago

ԱԺ-ում արտահերթ նիստ է լինելու

ԱԺ-ում արտահերթ նիստ է լինելու Thu, 19 Nov 2026 16:13:50 +0400 Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի…

29 րոպե ago

Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման

Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Thu, 19 Nov 2026 16:00:51 +0400 ԱՄՆ նախագահ…

42 րոպե ago

Եթե գազի գինը 10%-ով թանկացավ, բոլոր ապրանքների գները 0,6% կաճեն. ԿԲ նախագահ

Եթե գազի գինը 10%-ով թանկացավ, բոլոր ապրանքների գները 0,6% կաճեն. ԿԲ նախագահ Thu, 19 Nov…

44 րոպե ago