Առաջարկ Երևան քաղաքում խցանումները բացառելու համար
Thu, 19 Nov 2026 16:45:50 +0400
Առաջարկ Երևան քաղաքում խցանումները բացառելու համար
Խցանումները բացառելու նպատակով առաջարկում եմ․
1․ Մինչեւ 2026թ․ դեկտեմբերի 31-ը ընդունել որոշում՝ ըստ որի ամսվա կենտ օրերին պետք է երթեւեկեն միայն կենտ եռանիշ համարանիշ ունեցող ավտոմեքենաները, իսկ զույգ օրերին՝ միայն զույգ եռանիշ համարանիշներով ավտոմեքենաները,
2․ Այդ որոշումը չի վերաբերելու հատուկ նշանակության, փրկարար ծառայության, հիվանդներին, այդ թվում՝ հղի կանանց տեղափոխող ավտոմեքենաներին,
3․ Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաներին, ապա դրանք անհրաժեշտ է կրճատել մինիմում 70 տոկոսով (թող օգտվեն հասարարական տրանսպորտից)։
Այս որոշմամբ միայն կբացառվեն խցանումները, կրկնակի կնվազեն Երևան քաղաքում արտանետումները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։
ՀՀ Քաղաքացի, Ճարտարագետ ԼԵՎ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ