Ինչ է նվիրել Լեհաստանի նախագահը Դոնալդ Թրամփին
Thu, 19 Nov 2026 18:00:59 +0400
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է սաթե /յանտարե/ ներդիրներով բազմաթող։ Այս մասին հայտնում է TVN24-ը։ Նվերը չէր գրավի հասարակության ուշադրությունը, թերեւս, եթե չլիներ մի խնդիր։ Նավրոցկին գաղտնի է պահել այդ փաստը եւ լրագրողական հետաքննության արդյունքում է այն պարզվել։ Նավրոցկին այդ բազկաթոռը նվիրել է այս տարվա հունիսին՝ ԱՄՆ հիմնադրման 250-ամյակի եւ Թրամփի ութսունամյակի առիթով Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։
Պաշտոնապես սակայն հայտարարվել էր, որ նախագահ Թրամփը լեհ ժողովրդի մարմարյա սալաքար է նվեր ստացել, որը տեղադրվելու էր Թրամփի նախատեսած՝ ապագա «Հաղթանակի կամարի» մեջ։ Երկրորդ՝ անձնական նվերը տեւական ժամանակ մնում էր անհայտ։ Լրագրողները պարզել են նաեւ բազկաթոռը պատրաստած վարպետին․ վերջինս Լուչան Միրտան է, ում Նավրոցիկ պետական պարգեւի էր արժանացրել։