Գեներալ Մանվելին թիրախավորելու օրը հատո՞ւկ էր ընտրել. այսօր նրա մահվան տարելիցն է

Գեներալ Մանվելին թիրախավորելու օրը հատո՞ւկ էր ընտրել. այսօր նրա մահվան տարելիցն է

Thu, 19 Nov 2026 20:15:07 +0400


Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից կրկին անդրադարձել է տարիներ առաջ մահացած գեներալին՝ նրա անունը կապելով կոռուպցիայի, զինվորի սնունդը յուրացնելու, դաժանության և Էջմիածնում հաստատված, իր բնորոշմամբ, «կիսաճորտատիրական կարգերի» հետ։ Հատկանշական է, որ այդ հայտարարություններն արվել են Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Արդյո՞ք սա պատահական ժամանակային համընկնում էր, թե՞ քաղաքական հաշվարկով ընտրված օր, հերթական պատվերը թշնամի երկրից: Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է: Նա Մահացել է 2020 թվականին: Երեկ` նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, որը նախկինում աշխատել է Մանվել Գրիգորյանի հետ, նրան ուղղված վիրավորական արտահայտություններ է արել եւ բազմիցս օգտագործել գեներալի անունը։

Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է. «Դու արջ «քորող» ես, դու գողի աբսլուգ ես, դու ստնտու ես, դու ավելի վատն ես, ես ինքս եմ տեսել՝ ոնց էիր Մանվել Գրիգորյանի կոստյումը բռնած ման գալիս, որ հագցնես։ Ափսոս, որ գիտական աշխատանքը թողել ես, ես եմ տեսել, ինձ չեն պատմել, կոստյումը բռնած, էս բռնած, էն բռնած ման էիր գալիս»։ Այնուհետև վարչապետը շարունակել է. «Ես զինվորի սնունդը չեմ գողացել ոմանց նման, հետո տարել, մատուցել գեներալ Մանվելին, արջերին։ Դու գողի սպասարկու ես, դու ավելի վատն ես, գողի «աբսլուգ» ես, արջ քորող ես, դամաշնիկ բռնող ես»։ Փաշինյանը նաև հարց է հնչեցրել՝ գաղտնի՞ք է, որ Մեսրոպ Մանուկյանը եղել է Մանվել Գրիգորյանի «աբսլուգը»։

Սակայն Փաշինյանը միայն պատգամավորին ուղղված վիրավորանքներով չի սահմանափակվել, հաջորդ օրն էլ անդրադարձել է Մանվել Գրիգորյանին՝ հայտարարելով. «Ասենք՝ հասկացանք, մահացածի հետևից կամ լավը, կամ ոչինչ, բայց ի վերջո պիտի մոռացության մատնե՞նք կապը՝ Ղարաբաղյան շարժում, Մանվել Գրիգորյան, օլիգարխիայի հաստատում, քաղաքացիների իրավունքների ծայրահեղ ոտնահարում Էջմիածին քաղաքում»։ Նրա տերմինով` հեղափոխությունից առաջ Էջմիածնում «կիսաճորտատիրական կարգեր» են եղել եւ ինքը պատրաստվում է իրերն իրենց անուններով կոչել։ Մեսրոպ Մանուկյանը հակադարձել է Փաշինյանին՝ հիշեցնելով Մանվել Գրիգորյանի անցած մարտական ուղին։ Հայտարարել է, որ երբեք չի հրաժարվել Մանվել Գրիգորյանի հետ աշխատելու փաստից և իր կենսագրության որևէ տողից։ Նաև հիշատակել է գեներալի նախկին օգնականներին, որոնք այսօր սերտորեն աշխատում են իշխանության ներկայացուցիչների հետ։

Կատարվածին է անդրադարձել նաև Մանվել Գրիգորյանի դուստրը` Այծեմնիկ Գրիգորյանը: Նա իր ֆեյսբուքի էջում գրել է. ««Այսօր հորս՝ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։ Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ։ Նա կա՛ ու կլինի իր անցած մարտական ճանապարհով, հայրենիքին նվիրած տարիներով ու թողած գործերով։ Ինչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել։ Եկեք նրան հիշենք իր անցած ճանապարհով, իր պատմություններով ու ժպիտը դեմքին»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեն խանգարելու նոր կառավարության գործունեությանը

Չեն խանգարելու նոր կառավարության գործունեությանը Thu, 19 Nov 2026 20:30:00 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

3 րոպե ago

«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան

«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան Thu, 19 Nov 2026 20:13:49 +0400…

19 րոպե ago

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Thu, 19 Nov 2026 20:05:51 +0400…

27 րոպե ago

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Thu, 19 Nov 2026 20:01:28 +0400 Հայաստանի ժուռնալիստների միությունը…

31 րոպե ago

NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է

NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է Thu, 19 Nov 2026 20:00:20 +0400 ԱՄՆ Ազգային անվտանգության…

32 րոպե ago

Ձյուն է տեղում

Ձյուն է տեղում Thu, 19 Nov 2026 19:55:42 +0400 Նոյեմբերի 19-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Սիսիանի,…

37 րոպե ago